Փաստ մեկնաբանությամբ

Փորձագետներն Աֆղանստանում վրացի խաղաղապահներին սպառնացող հոլովակը թաիլբների գործը չեն համարում

2 րոպեի ընթերցում

Փորձագետներն Աֆղանստանում վրացի խաղաղապահներին սպառնացող հոլովակը թաիլբների գործը չեն համարում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում խաղաղապահ գործունեություն իրականացնող վրացի զինվորականների նկատմամբ համացանցում հայտնված սպառնալից տեսանյութերը չէին կարող պատրաստված լինել թալիբների կողմից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ համոզմունք հայտնելով, որ տեսանյութը արվել էր Վրաստանում և տարածաշրջանում լարվածություն առաջացնելու համար։ «Տեսանյութում վրաց զինվորներին անվանում են խաչակիրներ, մինչդեռ թալիբները վրացիներին անվանում են անհավատներ։ Բացի դրանից, տեսանյութում չկան հատվածներ Ղուրանից, մինչդեռ օգտագործված են եկեղեցիների կադրեր, որը նույնպես թալիբ ահաբեկիչների ձեռագիրը չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գրիգորյանը։

Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի խոսքով՝ տեսանյութ պատրաստողը համոզված է եղել, որ այն մեծ տարածում է գտնելու, և կարողացել է այնպես անել, որ շեղի ուշադրությունը թալիբների կողմը։ «Կա կարծիք, որ դա Իվանիշվիլու կողմից է կազմակերպվել՝ կրճատելու համար վրացի զինծառայողների թիվը Աֆղաստանում։ Մյուս տեսակետի համաձայն՝ տեսանյութերը ստեղծվել են Սահակաշվիլու թիմի կողմից՝ նախագահական ընտրություններին ընդառաջ»,- ասաց Էրոյանցը։ Բանախոսները հայ խաղաղապահների անվտանգությանը սպառնացող որևէ վտանգ չեն տեսնում։ «Աֆղաստանում հայ խաղաղապահական ուժերը պասիվ դիրքերում են, հետևաբար հայերի նկատմամբ սպառնալիք չկա», ասաց Էրոյանցը։

Հունիսի 6-ին համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ պառնալիքներն էին հնչում Աֆղանստանում խաղաղապահ գործունեություն իրականացնող վրացի զինվորականների նկատմամբ։ 2009 թվականից Աֆղաստանում զինծառայություն իրականացնելիս 29 վրացի զինծառայող է զոհվել։ Այժմ Աֆղաստանում խաղաղապահական գործունեություն են իրականացնում 1600 զինծառայող։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում