Թաքսիմի իրադարձությունները բացահայտեցին Թուրքիայի իրական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ. ադրբեջանցի փորձագետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հասարակական ուժերն ակտիվորեն հետեւում են Թուրքիայում ընթացող իրադարձություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ադրբեջանի «Խաղաղություն և ժողովրդավարություն» ինստիտուտի փորձագետ Ազադ Իսազադեն նշեց, որ Ադրբեջանի առաջին արձագանքըԹուրքիայի դեսպանատան առջև անցկացված բողոքի ակցիան էր: «Պաշտոնական Բաքուն մինչ այժմ չի արձագանքել Թուրքիայի դեպքերին։ Սակայն ի տարբերություն Ադրբեջանի իշխանություններին՝ հասարակական ուժերը, և հատկապես երիտասարդները շատ ակտիվ են հետևում Թաքսիմում ծայր առած իրադարձություններին»,- ասաց Իսազադեն։

Նրա խոսքով՝ Թուրքիայում ընթացող իրադարձությունների արդյունքում բացահայտվեց Թուրքիայի իրական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ։ «Թուրքիայի դիրքորոշումները մեր երկրի նկատմամբ երևաց Էրդողանի խոսքից, ով նշեց, որ «Թուրքիան չպետք է գումար ծախսի Իլհամ Ալիևի պետության վրա»։ Թուրքիայի որդեգրած «մեծ եղբոր» քաղաքականությունն այդքան էլ եղբայրական չէր»,- ասաց ադրբեջանցի փորձագետը: Ըստ Իսազադեի`Ադրբեջանի մեծ եղբայը Ռուսաստանն էր, որից, սակայն, Ադրբեջանն «ազատվեց»։

Ստամբուլի Թաքսիմ հրապարակի պատմական Գեզի զբոսայգում սկսված շինարարության դեմ բողոքի ակցիաները հետզհետե վերածվեցին հակակառավարական ցուցերի։ Մեկ շաբաթից ավելի շարունակվող հակակառավարական ցույցերի արդյունքում ձերբակալվածներ թիվը գերազանցում է հարյուրը։ Անկարգությունների սկզբից մինչ այժմ հիվանդանոցներ է տեղափոխվել 915 մարդ։ Ցուցարարների հետ բախումների հետևանքով ավելի քան 500 ոստիկան ստացել է մարմնական վնասվածքներ։

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին