Փաստ մեկնաբանությամբ

Դոկտոր Չարնին մերկացնում է պրոֆեսոր Գունտերի Ցեղասպանության ժխտման կեղծարարությունը. Հարութ Սասունյան

6 րոպեի ընթերցում

Դոկտոր Չարնին մերկացնում է պրոֆեսոր Գունտերի Ցեղասպանության ժխտման կեղծարարությունը. Հարութ Սասունյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոկտոր Չարնին մերկացնում է պրոֆեսոր Գունտերի` Ցեղասպանության ժխտման կեղծարարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: «Քանի որ մոտենում է Հարյուրամյակը, թուրք պաշտոնյաներն ու նրանց համախոհներն ավելի նուրբ մոտեցումներ են փնտրում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Գիտակցելով, որ բացահայտ ժխտման իրենց նախկին գործելակերպն այլևս արժանահավատ չէ, նրանք նախաձեռնել են ավելի կատարելագործված քարոզարշավ, որի նպատակն է բարձրացնել նուրբ հարցեր Հայոց ցեղասպանության մասին՝ կասկածներ սերմանելով անտեղյակ մարդկանց շրջանակներում:

Ես հազվադեպ եմ իմ սյունակում անդրադառնում գրախոսությունների, սակայն այս անգամ չէի կարող անտեսել Երուսաղեմի Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն, դոկտոր Իսրայել Չարնիի հմուտ մերկացումը պրոֆեսոր Մայքլ Գունտերի գրքի՝ «Հայոց պատմությունը և ցեղասպանության հարցը», որը ներկայացնում է ցեղասպանության ժխտման նորագույն կեղծարարական մոտեցումը:

Ահա որոշ հատվածներ դոկտոր Չարնիի հեգնական գրախոսությունից Գունտերի գրքի մասին.

«Սա ԼԱՎԱԳՈՒՅՆ գիրքն է, որ ես երբևէ կարդացել եմ, այսինքն սա լավագույնն է աշխարհի բոլոր սարսափելի գրքերի մեջ՝ նվիրված բացարձակ իրողություն հանդիսացող հայտնի ցեղասպանությունների անհեթեթ և նողկալի ժխտումներին: Հետևաբար, սա մի ՍԱՐՍԱՓԵԼԻ աշխատություն է... Սա իմ տեսած լավագույն ԺԽՏՈՂԱԿԱՆ աշխատությունն է, քանի որ այն գրված է հարցերի հանդարտ ու հիմնավոր լուսաբանմամբ, և նույնիսկ ավելին, իբր թե հարցերի վերաբերյալ տարբեր կարծիքների ու գաղափարների կարծեցյալ արդար ներկայացմամբ, այլ ոչ թե միակարծիք-ճշմարտության պարտավորեցնող հայտարարություններով:

«Թենեսիի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Գունտերը գիրքն սկսում է Թուրքիայում իր դասավանդման երկարատև ժամանակաշրջանի մասին հստակ ինքնախոստովանությամբ-բացահայտմամբ, և նույնիսկ, ինչպես ինքն է ասում. «Ես վաղուց էի ուզում թուրքական տեսակետի անաչառ վերլուծություն ներկայացնել», և հստակ փոխանցում է, որ նա մեծապես կողմնակից է Հայոց ցեղասպանության թուրքական ժխտմանը…

«Այնուամենայնիվ, Գունտերը մի ազնիվ ժխտող է, որ շարունակ ոսկորներ է նետում մեզ հանգստացնելու համար, և դրանով իսկ, կարծես ապացուցում և փաստում է իր հայտարարած անաչառությունը: Այսպես, այդ նույն թունոտ «Նախաբանում» նա իր գլխավոր ժխտողական հայտարարությանն արագորեն ավելացնում է կոկորդիլոսի արցունքներ. «Իհարկե, սա ոչ մի կերպ չի արդարացնում թուրքերի կատարած սարսափելի վայրագությունները»:

«Թերևս ամենաշռայլ գովասանքը, որ կարող եմ անել Գունտերին, այն է, որ ի տարբերություն այլ հանրածանոթ ժխտողների, նա մեջբերում է մեծ թվով մասնագետների և գրողների, որոնք առայժմ հրատարակել են հրաշալի լուրջ գրականություն Հայոց ցեղասպանության հաստատման վերաբերյալ, իսկ հայերի կողքին ես կավելացնեի նաև այլ ժողովուրդների, մասնավորապես ասորիների, հույների և եզդիների ցեղասպանությունները, ինչպես նաև Օսմանյան կառավարության սկզբնական քայլերը Պաղեստինում հրեաների հնարավոր ցեղասպանության ուղղությամբ: Ժխտողները սովորաբար Հայոց ցեղասպանությունը հաստատող գրողներից շատ հեռու են մնում, ինչպես ժանտախտից…

«Ինչպե՞ս է մեր խիզախ «անաչառ» գիտնականն ավարտում իր գիրքը: Իհարկե, նա ցանկանում է օգտակար լինել ժխտման դեմ պայքարում, որը սնում է «մշտական վախ և վրեժ»: Ուստի նա առաջարկում է ռազմավարություններ՝ սկսած՝ «ցեղասպանության պնդումներով» այդքան մտահոգ «ավելի հարուստ հայկական Սփյուռքի» և «Հայաստանի ժողովրդի» պառակտումից և «Հայաստանի անմիջական տնտեսական իրողությունից»: Իհարկե, նա ուզում է մեծահոգի երևալ և կոչ է անում Թուրքիային օգնել Հայաստանին նրա տնտեսական խնդիրներում, և այսպես հավերժական իրապաշտական քաղաքականությունում՝ «Թուրքիան կարող է սկսել բաժանել հայկական երկու կողմերը»: Սակայն ամեն ինչ կորած չէ կեղծարարության մեջ: Բարեհոգի Գունտերը ներառում է նաև առաջարկություն Թուրքիային՝ բացել Հայաստանի հետ երկար տարիներ փակված սահմանը»:

Չարնին ավարտում է իր սուր գրախոսությունը`խորհուրդ տալով, որ Գունտերի գիրքը «ուսումնասիրեն ժխտողականության բոլոր ուսանողները, դրա` արդար հնչելու, արդար գործելու, տարամետ և հակասական տեսակետներ ներառող գիտություն վկայակոչելու, հետևողականորեն մեղմ խոսելու և, իհարկե, արդարության ու խաղաղության կոչ անելու նուրբ հնարքների համար, այդ ամենը թևաթափ անող, կեղծ, հակապատմական և կյանքի հակաարժեքների աշխատանք կազմակերպելու ընթացքում, ինչը պետք է սարսափեցնի յուրաքանչյուր մարդու, ով շահագրգռված է մտավորական և գիտական աշխատանքների պարկեշտությամբ և մարդկային կյանքի լիիրավ արժևորումով»:

Չարնին Գունտերի նենգ ժխտողականությանը մի վերջին հարված է հասցնում նրան կեղծ գովասանք անելով. «Ժամանակին ժխտողներն այնքան կոպիտ և բացահայտ խեղկատակներ էին, որ պնդում էին, թե Օսմանյան թուրքական կառավարությունը պաշտպանել և խնամել է խեղճ հայ աքսորյալներին՝ Հայաստանից նրանց բռնի տեղահանման ժամանակ… Այժմ ունենք ճանաչված ակադեմիկոսների մի ամբողջ շարք, որոնք գրում են գիտության մեր ժամանակակից լեզվով և իրենց տեսակետները հայտնում հանուն բաց քննարկման ու արդարության: Կարելի է շնորհավորել Գունտերին, որ նա այդ խմբում հասել է գագաթնակետին…»:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում