Սեւան-Երեւան ավտոճանապարհի խոշոր վթարից մեկ հոգի մահացել է, 5-ը հիվանդանոցում են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 1-ին` ժամը 08:04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճա­նա­պարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պատահարից տուժած 6 հոգի տեղափոխվել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ Սահակյան Արմինեն մահացել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում են գտնվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, եւ այլ պատասխանատուներ: Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի С678 ХК 34 պետհամարանիշի միկրոավտոբուսը և «ՎԱԶ 21012» մակնիշի 24 ՏՏ 112 պետհամարանիշի ավտոմեքենան: «Մերսեդես սպրինտեր» միկրոավտոբուսի վարորդ՝ 1965թ. ծնված Կամո Հովհաննիսյանը, ուղևորներ Օխիկյան Ելենան (1979թ. ծնված), Հայկանուշ Սահակյանը և Աշոտ Ռաֆյանը տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց և վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Ժամը 13.00-ի դրությամբ հայտնի են տուժածների տվյալները` 1976թ. ծնված Արման Սլավիկի Այվազյան, Ինա Գրիգորյան, 1991 թ. ծնված Մանվել Մնացականյան, Գևորգ և Տիգրան (ազգանունները ճշտվում են): Մինչ շտապօգնության աշխատակիցների դեպքի վայր հասնելը՝ փրկարարները տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և ավտոմեքենաների հոսանքազրկում: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին