Անջելինա Ջոլին կինոյում կխաղա իր մոր՝ Մարշելին Բերտրանի դերը, որը մահացել Է քաղցկեղից
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, որը քաղցկեղի առաջացման վտանգի պատճառով վերջերս հեռացրել Է կաթնագեղձերը, կխաղա իր մոր՝ դերասանուհի Մարշելին Բերտրանի դերը, որը համանման հիվանդությունից մահացել Է 2007 թվականին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով բրիտանական Daily Mail թերթին:
Հրատարակության տվյալներով՝ Ջոլիի մասնակցությամբ ֆիլմի պրոդյուսերը կլինի Plan B ընկերությունը, որը հիմնադրել Է դերասանուհու ամուսինը՝ Բրեդ Փիթը:
Մարշելին Բերտրանը ձվարանների քաղցկեղից մահացել Է 2007 թվականին: Ինչպես եւ իր դուստրը, Բերտրանը նույնպես իր ժամանակի զգալի մասը նվիրել Է բարեգործությանը: Նա աջակցում Էր աֆղանցի փախստականներին, ինչպես նաեւ քաղցկեղով հիվանդներին օգնելու համար հիմնադրել Էր Give Love Give Life («Նվիրիր սեր, նվիրիր կյանք») կազմակերպությունը:
Ինչպես արդեն հայտնել ենք, վիրահատությունը Անջելինա Ջոլիին չի խանգարել որպես ռեժիսոր աշխատանքն սկսել նոր՝ «Անկոտրումը. Երկրորդ համաշխարհային պատերազմ, վերապրելու եւ հատուցման պատմություն» խորագրով ֆիլմ-նախագծի վրա: Ժապավենը հիմնված Է Լորա Հիլենբրանդի բեսթսելլերի վրա: Ինչպես հաղորդել են տեղական ԶԼՄ-ները, Ջոլին արդեն ժամանակ Է գտնում աշխատելու համար:
2011 թվականի հունվարին Universal Pictures ստուդիան ձեռք Էր բերել գրքի Էկրանավորման իրավունքը եւ Անջելինային առաջարկել հանդես գալ որպես ռեժիսոր: Դրամայի սցենարը գրելու են Ջոել եւ Իթան Քոենները: Սյուժեի հիմքում մարմնամարզիկ Լուի Զամպերինիի ճակատագիրն Է, որը պատերազմի տարիներին հայտնվել Է ճապոնական գերության մեջ: «Լուին իսկական հերոս Է, նա զորեղ կամք, հավատք եւ արիություն ունեցող մարդ Է,-նշել Է Ջոլին:-Ինձ համար մեծ պատիվ Է՝ պատմել եւ ցուցադրել այդ ոգեւշնչող պատմությունը»:
Հոլլիվուդյան հանրաճանաչ դերասանուհին մայիսի 14-ին «Նյու Յորք թայմս» թերթին տված հարցազրույցում խոստովանել Է, որ երկու կաթնագեղձերի հեռացման մի քանի վիրահատության Է ենթարկվել ուռուցքային հիվանդության զարգացումը կանխարգելելու նպատակով: Նրա խոսքով՝ վիրահատական միջամտության վերջին փուլն ապրիլի վերջին Էր: Վիրահատվելու մասին որոշումն ընդունվել Էր այն բանից հետո, երբ լաբորատոր քննությունները ցույց տվեցին, որը կրծքագեղձի քաղցկեղով կինոաստղի հիվանդանալու հավանականությունը 87 տոկոս Է:
«Այժմ ես իմ երեխաներին կարող եմ ասել, որ իրենք չպետք Է վախենան քաղցկեղի պատճառով ինձ կորցնելուց,-հայտարարել Է Ջոլին:-Նրանք կարող են տեսնել միայն մեծ սպիներ, ընդ որում բժիշկները փոխպատվաստների օգնությամբ վերականգնել են կրծքի նախկին տեսքը»: