Եռատոնի նախօրեին Սեյրան Օհանյանը վերհիշել է Շուշիի ազատագրման հաղթական դրվագները

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսյան եռատոնի կապակցությամբ հարցազրույց է ունեցել մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, խոսել է նաև Շուշիի ազատագրման մասին:

«Շուշիի բերդաքաղաքը հզոր հենակետ էր: Հինավուրց բերդաքաղաք, որը տեղակայված է բարձրավանդակում, և այն ազատագրելը և քաղաքի շուրջ բոլոր բլուրների վրա տեղակայված արդբեջանական կրակակետերը, հենակետերը ոչնչացնելն այնքան էլ դյուրին գործ չէր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նա:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Շուշիի ազատագրման գործընթացը սկսվել է դեռևս 1992 թվականի մարտ ամսից: Նա նշել է, որ իրենք այդ ողջ գործընթացն իրականացրել են ժամանակակից ռազմական գիտության պահանջների համաձայն: «Նախապատրաստվել օպերացիայի` նշանակում է ճիշտ հետախուզել հակառակորդին. ճիշտ հետախուզել նրա կազմը, նրա տեղակայման վայրերը, ուժերի և միջոցների համապատասխան հաշվարկներ իրականացնել, աշխատել և որոշել այն ուղիները, որոնցով մենք պետք է բարձրանայինք և ազատագրեինք»,-ասել է Օհանյանը:

Նա տեղեկացրել է, որ Շուշիի օպերացիայի նախապատրաստման պատրաստականությունը սկզբնական շրջանում մայիսի 2-ն էր դրված, բայց եղանակի պատճառով այն հետաձգվել է և վերջնական ժամկետ է որոշվել մայիսի 7-ը: Օհանյանն ընդգծել է, որ Շուշիի ազատագրումն ամենեւին էլ չէր սպասվում մայիսի 8-ին:

Օպերացիայի իրականացման համար ընտրվել է 4 ուղղություն: Առաջինը եւգլխավոր հարվածիուղղություննը եղել էհյուսիսը, այդ ուղղության ղեկավարն էր Վալերի Չիտչյանը: Երկրորդ՝ արևելյան ուղղությունը կրում էր «այլ հարված» անունը, դա Շուշիի ուղղությունն էր, որի ղեկավարը Ագու Կարապետյանն էր: Երրորդը հարավային ուղղությունն էր: Դա լայն շրջանցող հարված պետք է լիներ, որտեղ ղեկավարն էր Սամվել Բաբայանը, և որին էլ հանձնարարությունն էր տրվել դուրս գալով Զառսլու, Իսագուր բնագիծը, վնասազերծել այդտեղ տեղակայված բոլոր կրակակետերը և միևնույն ժամանակ մարդասիրական միջանցք ապահովել խաղաղ բնակչության դուրս գալու համար: Իսկ մյուս՝ հյուսիսարևմտյան կարևոր ուղղություններից մեկը շեղող հարվածն էր, որի ղեկավարը եղել է Սեյրան Օհանյանը: «Դրանք հյուսիսարևմտյան ուղղությամբ տեղակայված բավականին բարձր բարձունքներ էին խիտ անտառապատ տեղանքում, որտեղ տեղակայված էին բավականին լուրջ ուժեր: Այդ շեղող հարվածով ուժերի մի մասը մենք պետք է տեղափոխեինք այդ ուղղությամբ, որպեսզի հնարավորություն լիներ Շուշիի բերդաքաղաքը ազատագրել»,- մանրամասնել է Սեյրան Օհանյանը:

Ըստ նախարարի՝ իրենք ճիշտ ժամանակին են կարողացել կրակային խոցում իրականացնել:«Շուշիի բերդաքաղաքին մենք բոլորս ծանոթ ենք: Մագլցել այդ սարերը, ժայռերը, բարձրանալ իրենց բուն հենակետերը և ազատագրել քաղաքը բավական բարդ գործ է: Բայց միևնույն ժամանակ դա մեզ հպարտություն է բերում, որովհետև մեր հրամանատարների ճիշտ ղեկավարման, իրենց հմտությունների, ունակությունների, մեր զինվորների արագ շարժվելու, նրանց անձնուրացության, մեկը մյուսին աջակցելու, փոխարինելու շնորհիվ մենք կարողացանք իրականացնել այդ խնդիրը: Իրականացրինք, որովհետև կար նվիրում յուրաքանչյուր զինվորականի կողմից: Իրականացրինք, որովհետև գիտակցաբար էինք մենք գնում դրան, գնում էինք ապահովելու Արցախի ներքին խաղաղ կյանքն ու արարումը:

Շուշիի ազատագրմամբ մենք ավարտեցինք ԼՂ հանրապետության ներսի բոլոր կրակակետերի վնասազերծումը, և պաշտպանության իրականացման, անվտանգության ապահովման հիմնական ուղղությունը տեղափոխվեց դեպի արտաքին շրջանակ, իսկ միասնաբար մտածելու շնորհիվ մենք կարողացանք նաև հետագայում տոնել հաղթանակներ»,-ասել է Օհանյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ Շուշիի ազատագրմամբ իրենք կապ հաստատեցին նաև մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ: Ըստ նրա՝ Լաչինի միջանցքի ազատագրումը շարունակությունն էր բոլոր այն կրակակետերի վնասազերծման, որոնք մեկուսացրել էին ԼՂՀ-ն Հայաստանից, և այդ միջանցքի ստեղծմամբ էր, որ հետագայում հնարավոր եղավ վերջնական հաջողություն ունենալ:

Հայերեն English Русский

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի

ՀՀ վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին

ԱԷՄԳ-ն շուրջ կես տարի մուտքի հնարավորություն չի ունեցել իրանական միջուկային օբյեկտներ. Գրոսի