Հասարակական

Հաջողակ մասնագետներն իրենց գաղտնիքների մասին պատմել են «Հաջողության բանաձեւ» նախագծի շրջանակում

1 րոպեի ընթերցում

Հաջողակ մասնագետներն իրենց գաղտնիքների մասին պատմել են «Հաջողության բանաձեւ» նախագծի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջողակ ու կայացած մարդկանց մասնակցությամբ «Այբ» ավագ դպրոցում անցկացվել է վարպետության դասերի շարք «Հաջողության բանաձեւ» նախագծի շրջանակում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Այբ»-ից, դասընացի ընթացքում «Դար» հիմնադրամի հիմնադիր Արսեն Աղաջանյանը, «Այբ» ակումբի անդամ Աշոտ Թումասյանը, անկախ պրոդյուսեր Յարոսլավ Նուվարեւը, «Օկո» ստուդիայի գեղարվեստական ղեկավար Անատոլի Յասինսկին երիտասարդներին պատմել են հաջողության հասնելու իրենց գաղտնիքների մասին:

«Այբ» կրթական հիմնադրամը, «ԵՐԵՎԱՆ» ամսագիրը եւ «Ակտիտուր» ընկերությունն արդեն երկրորդ անգամ են հանրությանը ներկայացնում «Հաջողության բանաձև» նախագիծը, որի նպատակն է տարբեր մարդկանց հաջողության պատմությունները հասանելի դարձնել հայ երիտասարդներին:

Կազմակերպիչների գնահատմամբ` վարպետության դասերի այս տպավորիչ շարքը մեծ արձագանք է ունեցել հանրության շրջանում. միջոցառմանը մասնակցել են աշակերտներ, ուսանողներ, երիտասարդ մասնագետներ, սկսնակ ձեռներեցներ, ղեկավար անձիք, տարբեր տարիքի եւ մասնագիտության տեր մարդիկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում