Մանվել Բադեյանի դիտարկմամբ՝ ավագանու ընտրություններին չնչին ձայներ հավաքած ուժերն ընտրախախտումներով են բացատրում իրենց պարտությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը հասարակության շրջանում ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան քաղաքական մյուս ուժերը: Մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը: Պատգամավորի խոսքով՝ ամեն անգամ պարտվող ուժերն իրենց անհաջողությունը կապում են նրա հետ, թե իբր ընտրախախտումներ եւ անարդարություններ են եղել: «Հետաքրքիրն այն է, որ իրենց պարտությունը դրանով բացատրում են քաղաքական այն ուժերը, որոնք չնչին ձայներ են հավաքել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Բադեյանը՝ հավելելով, որ նման կերպ են վարվում, թե 0,64 տոկոս հավաքած կուսակցությունները, թե 3 տոկոս եւ թե իրենցից կրկնակի պակաս ձայներ հավաքածները: Պատգամավորը համաձայնեց, որ ընտրություններին որոշակի խախտումներ եղել են, սակայն դրանք չէին կարող էական ազդեցություն ունենալ արդյունքի վրա: «Ցանկացած ամենախոշոր խախտումների ժամանակ արդյունքը կարող է շեղվել ոչ ավելի, քան 10 տոկոսով»,- նշեց պատգամավորը:

Մայիսի 5-ին կայացածԵրևանի ավագանու ընտրության նախնական արդյունքների համաձայն հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ստանալով ձայների 55,86 տոկոսը, հետեւաբար, համամասնական ցուցակը գլխավորողՏարոն Մարգարյանը վերընտրվեց Երեւանի քաղաքապետ: 464 տեղամասերի տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջատար է 235 հազար 512 ձայնով` 55,86 տոկոս: ՀՀԿ-ին հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 97 հազար 189 ձայնով` 23,05 տոկոս: Ձայների քանակով երրորդ տեղում է «Բարև Երևան» դաշինքը` 35 հազար 732 քվեով` 8,47 տոկոս:

Ընտրությանը մասնակցել են նաեւ ՀՅԴ, «Առաքելություն, «Օրինաց երկիր» եւ «Հայ ազգային կոնգրես» կուսկացությունները, որոնք չեն կարողացել հաղթահարել 6 տոկոս շեմը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին