Ալեքսանդր Իսկանդարյանն ընդդիմության «լատինոամերիկյան» մեթոդների կիրառումը Հայաստանում արդարացված չի համարում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ընդիմադիր քաղաքական ուժերի ձախողումը Երեւանի ավագանու ընտրություններին միայն այս ընտրության արդյունքը չէ: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Սա արդյունք է մոտ 1,5 տարի առաջ սկսված ընտրական ցիկլի, որն անցավ խորհրդարանական եւ նախագահական ընտությունների միջով: Հնարավոր չէր ակնկալել, որ ընդամենը մեկ տարի առաջ 7 տոկոս հավաքողը հիմա կհավաքի 50»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Իսկանդարյանը:

Քաղաքագետն օրինաչափ համարեց Հայ ազգային կոնգրեսի 6 տոկոս ձայնի շեմը չհաղթահարելը: Նշվեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն աշխատում է նույն մեթոդով, ինչպես Հայաստանի հանրապետական կուսակցությունը, սակայն նրան չհաջողվեց նույնքան քվե ստանալ: Քաղաքագետը մի քանի կուսակցությունների ցածր տոկոսները նախագահական ընտրություններին չմասնակցելու հետեւանք համարեց: Նրա դիտարկմամբ՝ «Ժառանգություն»-ը չկարողացավ յուրացնել նախագահական ընտրություններին ստացած ձայները: «Հանրապետականները կարողացան հեգեմոնիա հաստատել բոլոր հարթակներում՝ նախագահական, խորհրդարանական եւ Երեւանի ավագանու»,- ասաց Իսկանդարյանը՝ ընտրություններին պատշաճ մասնակցություն նկատելով:

Քաղաքագետի խոսքով՝ մեկանգամյա ընտրող գրավելու «լատինոամերիկյան» մեթոդները Հայաստանում չեն աշխատում: «Պետք է ստեղծել քաղաքական միջավայր, որտեղ կուսակցություններն աշխատում են ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ նաեւ դրանց միջակայքում»,- ասաց քաղաքագետը:

Մայիսի 5-ին կայացածԵրևանի ավագանու ընտրության նախնական արդյունքների համաձայն հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ստանալով ձայների 55,86 տոկոսը, հետեւաբար, համամասնական ցուցակը գլխավորողՏարոն Մարգարյանը վերընտրվեց Երեւանի քաղաքապետ: 464 տեղամասերի տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջատար է 235 հազար 512 ձայնով` 55,86 տոկոս: ՀՀԿ-ին հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 97 հազար 189 ձայնով` 23,05 տոկոս: Ձայների քանակով երրորդ տեղում է «Բարև Երևան» դաշինքը` 35 հազար 732 քվեով` 8,47 տոկոս:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին