Միջազգային դիտորդների գնահատականով՝ Երեւանի ավագանու ընտրություններն անցել են «խաղաղ եւ կանոնավոր»

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ավագանու ընտրություններն անցել են խաղաղ եւ եղել են տեխնիկապես լավ կազմակերպված: Այդ մասին մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ընտրությունների նախնական գնահատականը հնչեցնելիս ասաց Երեւանի ավագանու ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող միակ միջազգային կառույցի՝ Եվրոպայի Խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ղեկավար Ստյուարտ Դիքսոնը (Stewart Dickson): «Այն ընտրատեղամասերում, որտեղ այցելել է Կոնգրեսի դիտարկման թիմը, քվեարկությունն իրականացվում էր խաղաղ եւ կանոնավոր եւ ընտրությունները տեխնիկապես լավ նախապատրաստված էին`բացառությամբ մի քանի միջադեպերի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դիքսոնը:

Դիտորդական առաքելության ղեկավարը նշեց, որ քվեարկության գաղտնիությունը մեծապես հարգված էր` ծրարների օգտագործումը դրական որակելով այդ առումով: Դիքսոնն անձնագրերում դրվող կնիքների թանաքի որակի բարելավում նկատեց:Դիտորդը նշեց, որ ընտրատեղամասերում ավելի լավ վերահսկողություն էր իրականացվում՝ թույլ չտալով, որ 15-ից ավելի ընտրող գտնվի այնտեղ միաժամանակ: Դիքսոնը ասաց, որ ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի բազմակուսակցական կառուցվածքն ապահովում է, որ մրցակիցները կարողանան հետեւել միմյանց: Դիքսոնը տեղական դիտորդների մեծ թվի մասին խոսեց: «Դեպքերի մեծ մասում մենք վստահ չենք, թե քանի հասարակական կազմակերպության եւ լրատվամիջոցի ներկայացուցիչ էր տեղամասերում ներկա, ինչպես նաեւ նրանց մտադրությունները մեզ համար երկիմաստ մնացին»,- ասաց Դիքսոնը՝ նշելով, որ որոշ դեպքերում դիտորդները գործում էին կուսակցությունների եւ դաշինքների օգտին: Դիտորդը նշեց նաեւ բազմակի քվեարկության եւ «կարուսել» երեւույթի մի քանի դեպքերի մասին՝ խոստանալով հետեւել բողոքների ընթացքին: Նկարահանող սարքերի առատությունը տեղամասերում, Դիքսոնի կարծիքով, երկակի ազդեցություն ունի՝ անվստահություն կարող է ստեղծել ընտրական գործընթացի մասնակիցների համար գերվերասկողության պատճառով՝ միաժամանակ ապահովելով գործընթացի թափանցիկությունը: Դիտորդը խոսեց նաեւ իրենց հանդիպած քաղաքական կառույցների որոշ մտահոգությունների մասին՝ կապված քվեների գնման, քվեների ուղղորդման ճնշումների, Երեւանում չբնակվող, բայց ընտրողների ռեգիստրում առկա մարդկանց եւ այլ խնդիրների մասին՝ խոստանալով ներկայացնել բոլոր մտահոգությունները վերջնական զեկույցում:

Միջազգային դիտորդական խումբը 12 անդամ ուներ: Դիտորդներն այցելել են 100 ընտրատեղամաս: Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական դիտորդական զեկույցը կներկայացվի հոկտեմբերին Ստրասբուրգում:

Մայիսի 5-ին կայացածԵրևանի ավագանու ընտրության նախնական արդյունքների համաձայն հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ստանալով ձայների 55,86 տոկոսը, հետեւաբար, համամասնական ցուցակը գլխավորողՏարոն Մարգարյանը վերընտրվեց Երեւանի քաղաքապետ: 464 տեղամասերի տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետական կուսակցությունը առաջատար է 235 հազար 512 ձայնով` 55,86 տոկոս: ՀՀԿ-ին հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 97 հազար 189 ձայնով` 23,05 տոկոս: Ձայների քանակով երրորդ տեղում է «Բարև Երևան» դաշինքը` 35 հազար 732 քվեով` 8,47 տոկոս:

Ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել տեղական 26և միջազգային 1 կազմակերպություն:Ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ 816 հազար 475 երևանցի, քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված լրացուցիչ ցուցակում ընգրկվել է երեք քաղաքացի, որից հետո մասնակցելու իրավունք ունեցողների թիվը հասել է 816 հազար 478-ի:Մայիսի 5-ի ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 437 հազար 212 մարդ:

Հայերեն English Русский

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն