Փաստ մեկնաբանությամբ

Աշոտ Մելիքյանն ընտրատեղամասերում լրագրողի վկայական ունեցողների ոչ օրինական վարքը քաղաքական պատվեր է համարում

2 րոպեի ընթերցում

Աշոտ Մելիքյանն ընտրատեղամասերում լրագրողի վկայական ունեցողների ոչ օրինական վարքը քաղաքական պատվեր է համարում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրատեղամասերում լրագրողի վկայական ունեցող անձանցոչ օրինական վարքը քաղաքական պատվեր է: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կերպ բնորոշեցԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նախօրեին Երեւանի ավագանու ընտրության ժամանակ ընտրատեղամասում լրագրողի վկայական ունեցողների ոչ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու դեպքերը: Նա նշեց, որՀայաստանում դեռ կան լրատվամիջոցներ, որոնք բաժանված են տարբեր կուսակցական խմբերի միջեւ եւ սպասարկում են նրանց շահերը: «Այդպիսի դեպքերը փաստում են այն մասին, որ այն քաղաքական ուժերը, որոնք իրենց տրամադրության տակ լրատվամիջոցներ ունեն, դրանք օգտագործում են ընտրությունների ժամանակ իրենց քաղաքական նպատակներն իրականացնելու համար»,- ասաց նա:

Մելիքյանի խոսքով` հարկավոր է պայքարել նման դեպքերի դեմ, քանի որ դրանք խանգարում են լրագրողների եւ նրանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների աշխատանքը: «Լրագրողի ժամանակավոր վկայականներով այդ անձիք ուղղակի մեկ օրվա խնդիր են լուծում՝ այդպիսով խոչընդոտելով բազմաթիվ մարդկանց աշխատանքն ու իրենց արարքներով կեղտոտելով դաշտը»,- ավելացրեց փորձագետը: Մելիքյանը խորհուրդ է տալիս հաջորդ ընտրությունների ժամանակ առանձնահատուկ ուշադրություն դարձնել այս խնդրի վրա՝ նմանատիպ երեւույթները բացառելու համար:

Լրատվամիջոցները մայիսի 5-ին արձանագրել էին, որ մի շարք անձինք, ներկայանալով լրատվամիջոցների անունից, զբաղված են ոչ թե մասնագիտական գործունեությամբ, այլ դրսեւորում են լրագրողական վարքականոններին հակասող, անգամ, հակաօրինական վարք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում