Տարոն Մարգարյանի դեմ կիրառված սև փիառը ոչ մի օգուտ չտվեց. Հովհաննես Սահակյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կարելի է հաջողված համարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովի մայիսի 3-ի ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

«Քարոզարշավը կարելի է հաջողված համարել, մեկ-երկու բացառություն հանած` կարող ենք ասել, որ անցել է կոռեկտության սահմաններում: Ցավալի է, սակայն, որ սև փիառ ևս կիրառվեց. որոշ մարդիկ փորձեցին «պայքարել» նաև Անդրանիկ Մարգարյանի շիրիմի հետ»,- ասաց Սահակյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՀՀԿ ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը չմասնակցեց քաղաքական բանավեճերի, Սահակյանն ասաց, որ Տարոն Մարգարյանն ինքն է որոշում իր հանդիպումների ձևաչափը, և նա հարյուրից ավելի հանդիպումների ժամանակ կարողացել է իր ասելիքն, իր գործունեության լավ և վատ կողմերը ներկայացնել ժողովրդին:

«Այն սև փիառը, որը իրականացվեց Տարոն Մարգարյանի դեմ որևէ օգուտ չտվեց»,- ասաց Սահակյանը: Ընտրություններում ՀՀԿ-ն անկնալում է այնքան տոկոս, որքան տոկոս ժողովուրդը կվստահի: «Բայց ամփոփելով հանդիպումների արդյունքները` ակնկալում ենք, որ մեր դիրքերը կպահպանենք»,- ավելացրեց Սահակյանը:

Անդրադառնալով Տարոն Մարգարյանի ունեցվածքի հետ կապված խոսակցություններին` Սահակյանն ասաց, որ «Տարոն Մարգարյանն ազնիվ ձևով է հայտարարագրել իր ունեցվածը, և դա չպետք է, որ խնդիրներ առաջացներ»:«Բարձրաձայնեք այն մարդկանց ունեցվածքի մասին, ովքեր չեն հայտարարագրել, թե ինչ ունեցվածք ունեն: Կարծում եմ, պետք է ողջունելի լիներ, որ մարդը, ով քաղաքապետի թեկնածու է, ազնիվ ձևով է հայտարարագրել իր ունեցվածքը, իսկ մնացած հարցերի պատասխանը իրավապահ մարմինները կտան»,- ասաց Սահակյանը:

Պատգամավորը նաև նշեց, որ ՀՀԿ-ն հանրահավաք չանցկացրեց, քանի որ յուրաքանչյուր քաղաքական թիմ ունի իր մարտավարությունը, իսկ ՀՀԿ-ի բակային հանդիպումներն այնքան մարդաշատ են, որ արդեն 95 հազարից ավելի մարդկանց հետ է հանդիպել Տարոն Մարգարյանը, ուստի հանրահավաքի կարիք չեղավ:

Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Ընտրություններում կգործեն 464ընտրական տեղամասեր 13 ընտրատարածքներում:Մայիսի 3-ը քարոզարշավի վերջին օրն է:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին