Հասարակական

Հայ եկեղեցին ապրիլի 28-ին նշում է Սուրբ խաչի երեւման տոնը

1 րոպեի ընթերցում

Հայ եկեղեցին ապրիլի 28-ին  նշում է Սուրբ խաչի երեւման տոնը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ եկեղեցին այս տարի ապրիլի 28-ին նշում է Սուրբ խաչի երեւման տոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տոնը Երուսաղեմում Սբ. Խաչի նշանի երեւման հիշատակն է: 351 թվականին ցերեկվա ընթացքում Գողգոթայից մինչեւ Ձիթենյայց լեռը երկնքում երեւում է մի լուսե Խաչ: Այդ զարմանահրաշ դեպքի մասին Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը նամակ է գրում Կ. Պոլսի Կոստանդ կայսերը՝ այդ զարմանալի երեւույթը համարելով իբրեւ ուղղափառ դավանության ճշմարտության ապացույց: Այդ պատճառով էլ Կյուրեղ Երուսաղեմացին հորդորում է Կոստանդ կայսերը հրաժարվել արիոսականներին պաշտպանելուց: Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսի այդ նամակը թարգմանվել է հայերեն եւ ամեն տարի ընթերցվում է Սբ. Խաչի երեւման տոնին:

Հայ առաքելական եկեղեցին Սբ. Խաչի տոնը տոնում է Զատիկից 28 օր հետո: Սբ. Հարության տոնի շարժականության պատճառով Սբ. Խաչի երեւման տոնը կարող է տատանվել ապրիլի 19-ից մինչեւ մայիսի 23-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում