Արտակ Զաքարյանը տարօրինակ է որակում Պետդեպի զեկույցում Հայաստանի մասով մոտեցումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցի՝ Հայաստանի մասով մոտեցումները տարօրինակ են: Այդ մասին ապրիլի 20-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արտակ Զաքարյանը` կիսվելով զեկույցի մասին իր նախնական գնահատականներով: Պատգամավորն ասաց, որ խտրականության, ընտրությունների եւ «անջատողականներ»-ի մասով ձեւակերպումներին առնվազն կարելի է չհամաձայնել:

«Մի շարք ոլորտների առնչությամբ քննադատական մոտեցումներն առնվազն տարօրինակ են, որովհետեւ մենք վաղուց նույնիսկ մեր ընդդիմության կողմից ներքին քննադատություններում նման դիտարկումներ չենք լսում եւ շատ խնդիրներ համարում ենք լուծված»,- ասաց Զաքարյանը՝ շեշտելով, որ Հայաստանում որեւէ փոքրամասնություն չի կարող ասել, որ խտրական վերաբերմունքի է արժանանում:Զաքարյանը նշեց, որդատական ոլորտին առնչվող քննադատության որոշ կետերի կարող է համաձայնվել, սակայն «զեկույցում անտեսված է իրականացված բարեփոխումների շղթան»:

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների մասին իր տարեկան զեկույցը, որտեղ յուրաքանչյուր երկրի համար նախատեսված առանձին զեկույցում ծավալուն ներկայացված է, թե այս կամ այն երկրում մարդու ինչ իրավունքներ են ոտնահարվել, ժողովրդավարության ինչ սկզբունքներ են խախտվել: Այս տարվա զեկույցում ևս հատուկ բաժին էր հատկացված Հայաստանին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը, զեկույցն ամփոփում է 2012 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանում:

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում, մասնավորապես, ներկայացվել են համացանցային լրատվության ոլորտում գրանցված ազատության ցուցանիշերը: «Չկան որևէ տեղեկություններ այն մասին, որ կառավարությունն այս կամ այն կերպ խոչընդոտել է մուտքը դեպի համացանց, ինչպես նաև չի եղել էլեկտրոնային փոստերի նկատմամբ վերահսկողություն առանց որևէ իրավական թույլտվության: Առանձին անհատներ և խմբեր ընդհանուր առմամբ կարողացել են արտահայտել իրենց հայացքներն ինտերնետի միջողով, ինչպես նաև էլեկտրոնային փոստով»,- ասվում է զեկույցում: Այստեղ միաժամանակ ընդգծվել են ակադեմիական և մշակութային բնագավառում գրանցված ազատությունները:

Անդրադառնալով հանրահավաքների իրականացման ազատության հարցին` զեկույցում նշվում է. «Երկրի սահմանադրությունը և օրենսդրությունը երաշխավորում են հավաքներ իրականացնելու ազատությունը, և կառավարությունը, որպես կանոն, հետևել է այդ իրավունքին»: Միաժամանակ զեկույցն ընդգծել է ասոցիացիաներ ստեղծելու ազատությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում