Ադրբեջանի անբարոյական հեքիաթները նրանց առօրյայի վառ վկայություններից են. Դավիթ Ջամալյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական հեքիաթներում առկա այլասերված դրվագներն առկա են ադրբեջանցիների իրական կյանքում: Այդ մասին ապրիլի 20-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, հոգեբան Դավիթ Ջամալյանը՝ անդրադառնալով ադրբեջանական հեքիաթներում առկա անբարոյական նկարագրություններին, որոնց անդրադարձել էր «Արմենպրես»-ը` վկայակոչելով aznes.az լրատվական կայքը:

«Ֆոլկլյորն՝ այդ թվում հեքիաթները, ազգի հոգեկերտվածքի ամենավառ վկայություններն են, այստեղ երեւում է ազգի նկարագիրը: Այն, ինչ նկարագրված է հեքիաթներում, մենք տեսնում ենք նաեւ Ադրբեջանի առօրյայում: Բավական է անգամ իրենց լրատվական կայքերի վերլուծությունն անել եւ տեսնել, թե խմբակային բռնաբարությունների որքան դեպքեր են արձանագրվում»,- ասաց Ջամալյանը: Ռազմական փորձագետը նշեց, որ այլասերվածության դեպքերն Ադրբեջանում շատ են նաեւ բանակում՝ հիշեցնելով հայտնի հրապարակումը, թե ինչպես էին 2-3 հոգի առաջնագծում մի ամբողջ դասակի բռնաբարել: «Սա իրենց մասին շատ խոսուն վկայություն է»,- ասաց Ջամալյանը: Ռազմական փորձագետը հավանական համարեց, որ հեքիաթներ հրապարակողները միանգամայն բնական են համարել հեքիաթում նկարագրված իրերի դրությունը: Ջամալյանը հույս հայտնեց, որ ադրբեջանական անբարոյական հեքիաթների շուրջ աղմուկից հետո այդ երկրում կհասկանան, որ գոնե ինչ-որ շտկումներ պետք է կատարել դրանցում:

Ադրբեջանական aznes.az լրատվական կայքն ահազանգել է, որ Ադրբեջանական հեքիաթներն անբարոյականություն են քարոզում: Կայքը հիշեցրել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2004 թ-ի հունվարին հրաման է ստորագրել ադրբեջանական հեքիաթները նոր` լատինական գրաֆիկայի օգտագործմամբ վերահրատարակելու մասին: Այդ հրամանագրի համաձայն` «Արեւելք-Արեւմուտք» հրատարակչությունը 2005 թ-ին վերահրատարակել է Գիտությունների ակադեմիայի կողմից 1963 թ-ին հրատարակված «Ադրբեջանական հեքիաթների» 5-հատորյակը:

Հինգերորդ հատորում տեղ գտած հեքիաթները դարձել են ադրբեջանական ժողովրդի բարոյազրկման քարոզչության միջոց: Այսպես` «Կրակապաշտ շահը» հեքիաթում պատմվում է սեփական հարսին եւ դստերը տիրանալ փորձող տիրակալի մասին: Շահը ցանկանում է սպանել որդուն, որպեսզի տիրանա նրա կնոջը, սակայն դա նրան չի հաջողվում, եւ նա որոշում է ամուսնանալ սեփական դստեր հետ: «Անցանկալի փեսան» հեքիաթը պատմում է եղբայրների` իրար հետ, հայրը կովի հետ սեռական հարաբերություններ ունենալու մասին: Հեքիաթում հայտնի է դառնում նաեւ, որ այդ ընտանիքի բոլոր տղամարդիկ սեռական հարաբերություն են ունեցել իրենց մոր հետ:Այդ գրքի բազմաթիվ հեքիաթներում կարելի է հանդիպել ամենատարբեր այլասերումների եւ բարոյազրկման տեսարանների, որոնց մասին բացահայտ գրված է գռեհիկ բառերով:

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին