Փաստ մեկնաբանությամբ

Երևան-Վան չվերթի հարցում Թուրքիան գործեց շարքային խաբեբայի ոճով. Ռուբեն Մելքոնյան

2 րոպեի ընթերցում

Երևան-Վան չվերթի հարցում Թուրքիան գործեց շարքային խաբեբայի ոճով. Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Վան չվերթի հարցում Թուրքիան գործեց շարքային խաբեբայի ոճով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

«Երևան-Վան չվերթի դեպքում տեսանք այն, որ թուրքական իշխանությունները ամենաբարձր մակարդակով թույլ տվեցին այդ չվերթը, բայց վերջին պահին սառեցրեցին դրա թույլտվությունը, որը փաստում է այն, որ նույնիսկ ոչ քաղաքական խնդիրը Թուրքիան փորձում է քաղաքականացնել»,- ասաց թուրքագետը:

Նրա խոսքով` այդ չվերթի իրականացմանպատրաստակամությունը հայտնել էր հենց թուրքական կողմը:«Դա նաև ձեռնտու էր նրանց բիզնեսի տեսանկյունից, սակայն Թուրքիան հայտնեց, թե իբր ձեռնտու չէ, ինչը ծիծաղելի է, քանի որ բիզնեսը դեռ չսկսած խոսել դրա անարդյունավետության մասին անիմաստ է»,- ավելացրեց Մելքոյանը:

Երեւան-Վան առաջին չարթերային չվերթը պետք է տեղի ունենար ապրիլի 3-ին, սակայն թուրքական կողմը վերջին պահին հետ կանգնեց: Երեւան-Վան-Երեւան չվերթը պետք է իրականացներ «Նարեկավանք տուր» ընկերությունը` թուրքական «Բորա ջեթ» ավիաընկերությանը պատկանողեվրոպական արտադրության ATR 72-500 օդանավերով, տևողությունը՝ 40 րոպե։Երեւան-Վան առաջին չվերթի տոմսերը արժեին 250 դոլար: Սկզբի առաջին-մեկ երկու ամիսների ընթացքում նախատեսվում էր տոմսերը վաճառել 20 տոկոս զեղչով` 200 դոլարին համարժեք դրամով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում