Փաստ մեկնաբանությամբ

ԲՀԿ-ական պատգամավորների մասնակցությունը նախագահի երդմնակալությանը ազատ կամարտահայտություն էր. Վահան Բաբայան

2 րոպեի ընթերցում

ԲՀԿ-ական պատգամավորների մասնակցությունը նախագահի երդմնակալությանը ազատ կամարտահայտություն էր. Վահան Բաբայան

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ որոշ պատգամավորների մասնակցելը ազատ կամքի արտահայտում էր: Այդ մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը: Պատգամավորը նշեց, որ ՀՀ նախագահի երդնակալության արարողությունը նաեւ Ազգային Ժողովի հատուկ նիստ է եւ ԲՀԿ-ն որեւէ քաղաքական որոշում չի ունեցել մասնակցելու կամ չմասնակցելու: «Պատգամավորները մասնակցել են առաջին հերթին Ազգային Ժողովի նիստին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Բաբայանը՝ հավելելով, որ պատգամավորները ազատ են եղել որոշում ընդունելիս: Պատգամավորը կարեւորեց Հայաստանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 9-ին ՀՀ Ազգային Ժողովի հատուկ նիստում կայացավ ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցում էին 2000 հրավիրյալներ, այդ թվում` 60 միջազգային կազմակերպությունների ներկայացացուցիչներ: Երդման արարողության ժամանակ իր ելույթում Սերժ Սարգսյանը նշել է, որ առաջիկա 5 տարիներին Հայաստանի համար գերակա խնդիր է համարում տնտեսական առաջընթացը գործազրկության, արտագաղթի եւ աղքատության կանխման ճանապարհով, ինչպես նաեւ երկրում ժողովրդավարության ավելի բարձր մակարդակ եւ իրավունքի գերակայություն ապահովումը եւ Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում