Փաստ մեկնաբանությամբ

ԲՀԿ-ական պատգամավորն ակնհայտ է համարում ժողովրդի հիասթափությունը Րաֆֆի Հովհաննիսյանից

3 րոպեի ընթերցում

ԲՀԿ-ական պատգամավորն ակնհայտ է համարում ժողովրդի հիասթափությունը Րաֆֆի Հովհաննիսյանից

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը որպես քաղաքական գործիչ եւ մարդ հայտնվել է քաղաքական կարեւոր իրադարձության մեջ, սակայն իրեն չի դրսեւորում այնպես, որ մարդիկ չհիասթափվեն: Ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանը: Նրա խոսքով՝ մարդիկ չհասկացած, թե ինչու իրենք մտան մահակների տակ, երբ իրենց առաջնորդը Ծիծեռնակաբերդում աղոթք էր անում: «Հոգեւորական ինչ-որ արարողակարգերով փորձել ապացուցել, որ կարելի է առանձին ինագուրացիա անցկացնել ինչ որ տեղ, ճիշտ չէ: Կամ վաղը մի այլ թեկնածու վեր կենա եւ ասի` «ես էլ 5 տոկոս ձայն եմ տարել` 5 տոկոսի թագավորը կամ նախագահը պետք է լինեմ»: Այս հոգեբանությունը պետք է դուրս գա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Բաբայանը:

Պատգամավորի խոսքով՝ «Ժառանգություն» կուսակցությունը եւ իր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չունեն քաղաքական հստակ օրակարգ: Բաբայանն ասաց, որ ժողովուրդը հոգնել է թատերական բեմադրություններից եւ ուզում է իրական փոփոխություններ տեսնել: Բաբայանը վստահ է իրենց կուսակցության ճանապարհի ճշմարտացիության մեջ: «Ես վստահ եմ որ մեր այժմյան ճանապարհն ավելի ճիշտ է, քան ժողովրդին ընդհարումների, բախումների, արկածախնդրությանտանելը, երկրի ներքին իրավիճակը լարելը, ինչով կարելի է խնդիրներ առաջացնել նաեւ արտաքին քաղաքականությունում»,- ասաց Բաբայանը:

Հայաստանի Հանրապետության վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունն անցկացվեց ապրիլի 9-ին: Նույն օրն Ազատության հրապարակում հավաքվածների ճնշման տակ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշում է կայացրել ցուցարարների հետ շարժվել դեպի նախագահական նստավայր, սակայն Բաղրամյան պողոտայի սկզբնամասում նրանց ճանապարհը փակել են ոստիկանները՝ նշելով, որ երթն անօրինական է եւ իրենք չեն կարող հակասահմանադրական գործողություններ թույլ տալ: Ցուցարարները փորձել են ուժ կիրառելու եղանակավով ճեղքել ոստիկանների կազմած պատնեշը, սակայն դա նրանց չի հաջողվել: Ստեղծված իրավիճակը շտկելու համար դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում հետ բանակցություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն իր համախոհների եւ ոստիկանության ուղեկցությամբ Սարյան փողոցով բարձրացել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծիծեռնակաբերդից նա վերադարձել է Ազատության հրապարակ եւ հավաքվածներին ցրվելու կոչ է արել՝ նշելով, որ Ազատության հրապարակում իրենց պայքարը կշարունակեն ապրիլի 12-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում