Հասարակական

Իսրայելը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. իսրայելցի պատմաբան

2 րոպեի ընթերցում

Իսրայելը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. իսրայելցի պատմաբան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը՝ որպես ցեղասպանության արհավիրքները սեփական մաշկի վրա զգացած երկիր, պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովում նման հայտարարությամբ հանդես եկավ Իսրայելի Բաց համալսարանի դասախոս, պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոն: «Իսրայելում շատ են ցանկացողները, որպեսզի երկրի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Իրականում Իսրայելը պետք է դեռ առաջին երկրներից մեկը լիներ, որը կճանաչեր հայերի ցեղասպանությունը, որովհետեւ այդպիսի արհավիրքի միջով անցել է նաեւ հրեա ժողովուրդը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:

Նրա խոսքով՝ առաջին աշխարհամարտի տարիներին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության անպատժելիությունը պատճառ հանդիսացավ, որպեսզի երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ֆաշիստական Գերմանիան հանգիստ խղճով ցեղասպանություն իրականացնի նաեւ հրեա ժողովրդի դեմ: «Գերմանիան օգտվեց նրանից, որ Հայոց ցեղասպանության իրականացնողները անպատիժ մնացին, ուստի անհրաժեշտ է, որ բոլոր պետությունները դատապարտեն եւ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը՝ հետագայում նման արհավիրքներից խուսափելու համար»,- ասաց պատմաբանը:

Մարտի 23-ին մեկնարկել է«Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» միջազգային երկօրյա գիտաժողովի երկրորդ օրը: Գիտաժողովի ընթացքում կձևակերպվեն հստակ եզրակացություններ ու առաջարկներ Հայոց ցեղասպանության տակավին չուսումնասիրված կամ նվազ ուսումնասիրված ոլորտների ուղղությամբ գիտական աշխատանքների իրականացման ու դրանց աջակցություն ցուցաբերելու համար: Լայնամասշտաբ այս հանդիպումը նաեւհնարավորություն կտա հանգամանորեն քննարկել թուրքական ժխտողականության դեմ առավել արդյունավետ հակազդեցության մեխանիզմների ու եղանակների մշակումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում