Եվա Ռիվասը ավտովթարի է ենթարկվել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի երգչուհի Եվա Ռիվասը ավտովթարի է ենթարկվել:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին երգչուհին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Երեկ ավոտվթարի եմ ենթարկվել: Տեսքս ավելի լավ է, քան` ինքնազգացողությունս: Դեմքիս այնքան կապտուկներ կան, կարծես ինձ ծեծել են: Կարինա Պետրոսյանն ավելի հեշտ է պրծել: Այլևս տաքսի չենք պատվիրի»,- գրել է երգչուհին:
Երգչուհին բնակվում է Ռուսաստանում: Նա Հայաստանը 2010թ-ին ներկայացրել է«Եվրատեսիլ» երգիմրցույթում: