Վախճանվել է անվանի գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վախճանվել է մեր ժամանակների մեծագույն նկարիչ Հակոբ Հակոբյանը: Նա 90 տարեկան էր: Օտարության մեջ ապրելու տարիներին Հակոբյանը հիմնականում նկարել է թեմատիկ նկարներ, ուր յուրահատուկ ուժով ու նրբությամբ ընդանրացրել է հայրենիքից հեռու ապրող իր հետեղեռնյան սերնդակիցների հոգեվիճակը։

«Ես օժտվածչեմգունային մեծ դիապազոնով, ինչպես, օրինակ, Սարյանը, Մինասը, Կալենցը: Իմը շատ սահմանափակ դիապազոն է` սպիտակ, մոխրագույն, օխրա… այդպես: Եթե փորձեմ կարմիր- կապույտ` չի ստացվի, կեղծ բան կըլլա: Բայց երբ ես նկարում եմ սեւով, սպիտակով, օխրայով, մարդիկ սա ընդունում են: Սա իմ նկարչությունն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մի առիթով ասել է վարպետը:

Նկարչի լավագույն աշխատանքներից են`«Կինը խոհանոցում» (1959), «Սխտորներ» (1961), «Վիշտ» (1961), «Դերձակը» (1962), «Գարուն» (1969), «Անդորր» (1970), «Մալիշկա գյուղը» (1970), «Ջրանցքի մոտ» (1972), «Իմ արվեստանոցը» (1983), «Սումգայիթ» (1989), «Գործիքներ» (1998), «Հանրապետության հրապարակ» (2001),

«Բուժքույրը» (2003),«Վիրուսներ» (2003), «Դեր Զորում զոհված մեծ հորս՝ Սարգիս Եսայանի հիշատակին» (2004):

Հակոբ Հակոբյանի վախճանի հետ կապված իր խորը վշտակցությունն է հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Խոր ցավով տեղեկացա մեծանուն նկարիչ, ՀՀ Ժողովրդական գեղանկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի մահվան մասին», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923թ. Ալեքսանդրիայում (Եգիպտոս)։ Ուսանել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ Մասնակցել է Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 4-րդ փառատոնին (1953, Բուխարեստ, 2-րդ մրցանակ), արդի եգիպտական արվեստի (1958, Մոսկվա, Լենինգրադ) ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալեներին (1959, 1961)։ 1962-ին ընտանիքով հայրենադարձել է Հայաստան։

Հակոբյանն իր ստեղծագործական առաջին շրջանում ստեղծել է նատյուրմորտներ, որտեղ շեշտված են տխրության ու առանձնության զգացմունքները. «Կինը խոհանոցում», «Սխտորներ», «Վիշտ», «Դերձակը» գործերը այդ ստեղծագործական ժամանակահատվածի լավագույն օրինակներն են։ Բնանկարների ենթատեքստում շոշափելի են անհանգիստ ժամանակից բխող լարվածության ու տագնապի զգացմունքները, որոնք ակնհայտ են «Նեյտրոնային ռումբին՝ ոչ», «Սումգայիթ» կտավներում և «Ընտանիք» քանդակում։

ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական կրկնակի մրցանակակիր, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մեսրոպ - Սուրբ Սահակ շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Հակոբ Տիգրանի ՀակոբյանիմահվանկապակցությամբՀՀվարչապետիգլխավորությամբստեղծվել էթաղմանկառավարականհանձնաժողով:

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից