Իրաքի առողջապահության ոլորտի մասնագետները կայցելեն ՀՀ բուժհաստատություններ եւ դեղագործական կենտրոններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,1ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության պատվիրակությունը մարտի 2-7-ը կայցելի Հայաստան: ՀՀ առողջապահության նախարարությունից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որԻրաքի առողջապահության նախարարի տեղակալ Սաթար Ջաբար Արեմշի գլխավորությամբ պատվիրակությունը Հայաստանում կայցելի բժշկական տարբեր հաստատություններ և դեղագործական կենտրոններ:

Այցի ընթացքում Իրաքի առողջապահության նախարարի տեղակալ Սաթար Ջաբար Արեմշի գլխավորությամբ պատվիրակությունը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հետ կհստակեցնի հետագա համագործակցության բոլոր հնարավորությունները:

Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համագործակցության հիմքը դրվել է 2012թ. սեպտեմբերին, երբ Իրաքի Հանրապետության կառավարության պատվիրակության կազմում Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իրաքի առողջապահության նախարար Մաճիդ Համդ Ամին Ճամիլը և ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Իրաքի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։

Իրաքցի գործընկերների հետ համագործակցության եզրերն առավել հստակեցվել են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի անցած տարվա նոյեմբերին Իրաքի Հանրապետություն կատարած այցի ընթացքում։ Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքում առողջապահության ոլորտում կարևորվել է կադրերի պատրաստմանը և բուժհաստատությունների միջև կապերի հաստատմանն ուղված փոխգործակցությունը: Քննարկվել են դեղերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունը, ինչպես նաև Իրաքից Հայաստան բուժման նպատակով հիվանդների ուղեգրման կազմակերպման հարցերը:

Հայերեն English

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում