Ալյումինե նրբաթիթեղի արտահանումն ԱՄՆ, Խորվաթիա եւ Չիլի ավելացել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունից 0,2 մմ­-ից ցածր հաստությամբ ալյումինե նրբաթիթեղի արտահանման ծավալներն ԱՄՆ, Խորվաթիա եւ Չիլի ավելացել է համապատասխանաբար՝ 6, 43 եւ 186 տոկոսներով: Այդ մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից: 2012 թվականին ալյումինե նրբաթիթեղի արտահանումն ԱՄՆ կազմել է 24 հազար 433,5 տոննա, Խորվաթիա՝ 203,6 տոննա, Չիլի՝ 53 տոննա: Նրբաթիթեղն արտահանվել է կիլոգրամը շուրջ 3- 3,5 դոլար մաքսային արժեքով:

Հայաստանում ալյումինե նրբաթիթեղի արտադրության եւ արտահանման ոլորտում գլխավոր ընկերության՝ «Ռուսալ-Արմենալ»-ի մամուլի քարտուղար Ալեքսանդր Մելքումյանը«Արմենպրես»-ի հետ զրույցում նրբաթիթեղի արտահանման ծավալների աճը գործարանի արտադրական հզորությունների ավելացմամբ բացատրեց: «Մեր արտադրանքի որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին, եւ պատահական չէ, որ արտերկրում, մասնավորապես` ԱՄՆ-ում, այն մեծ պահանջարկ ունի»,- ասաց Մելքումյանը:

2012 թվականին Հայաստանի Հանրապետությունից արտահանման ընդհանուր ծավալները կազմել են 1 միլիարդ 428 միլիոն դոլար:Արտահանման ոլորտում Հայաստանի հիմնական եվրոպական գործընկեր-երկրներն են Գերմանիան (153 միլիոն 111 հազար դոլար), Բուլղարիան (129 միլիոն 302 հազար դոլար), Բելգիան (127 միլիոն 176 հազար), Նիդերլանդները (79 միլիոն 717 հազար) և այլն:

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ