Ոսկերչական իրերի արտահանման ծավալներն աճել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից արտահանվող թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահամումը նվազել է, մինչդեռ աճել է ոսկերչական իրերի արտահանումը։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Հայաստանից 2012 թվականին արտահանվել են շուրջ 173,0 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր, որը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է շուրջ 12%-ով: 2011 թվականին Հայաստանից արտահանվել էին 196,4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր:

Նախորդ տարի արտահանվել են 13,5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով ոսկերչական իրեր։ 2011 թվականի ամեմատ արտահանված ոսկերչական իրերի բնաիրային ծավալն աճել է ավելի քան 19%-ով, իսկ մաքսային արժեքի ընդհանուր ծավալը՝ 10%-ով։

Միևնույն ժամանակ, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը նվազել է 6,2%-ով և կազմել 342,2 մլն ԱՄՆ դոլար: 2011 թվականին ցուցանիշը կազմել էր 364,7 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի մասնաբաժինը կազմել է 12%, իսկ ոչ թանկարժեք մետաղներինը և դրանցից պատրաստված իրերինը՝ շուրջ 24%:

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին