Փաստ մեկնաբանությամբ

Րաֆֆի Հովհաննիսյանը կներկայացնի ընտրությունների վերաբերյալ իր քաղաքական գնահատականը

2 րոպեի ընթերցում

Րաֆֆի Հովհաննիսյանը կներկայացնի ընտրությունների վերաբերյալ իր քաղաքական գնահատականը

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցության անդամները, չնայած ընտրությունների` արդեն հրապարակված արդյունքներին, որոնցով Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ տեղն է գրավել, հայտարարում են, թե հաղթել է իրենց առաջնորդը: «Հայաստանի նախագահի ընտրություններին երկրի քաղաքացին իր ընտրությունը կատարել է՝ ձայնը տալով Րաֆֆի Հովհաննիսյանին»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ազգային ժողովի«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանըշնորհավորեց փետրվարի 18-ի օրվա կապակությամբ: «Ծնվում է քաղաքացին՝ մեծատառով քաղաքացին, որը ձեւավորում է իր երկրի ապագան»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ասաց Հակոբյանը: Նա նշանակալի համարեց, որ Շիրակի մարզում Րաֆֆի Հովհաննիսյանն ստացել է առավելագույն թվով ձայներ:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանընշեց իրենց կողմից նկատված ընտրախախտումների մասին՝ ընտրակաշառքների, բաց եւ վերահսկելի քվեարկության, լրացուցիչ ցուցակների ոչ հիմնավոր նպատակներով օգտագործման, թանաքի հետ կապված խախտումների: «Սովորական անձեռոցիկով կամ խոնավ մատով ջնջվում է թանաքը: Այդ թանաքը չէր դիմանում 12 ժամ, որը պետք է դիմանար ըստ օրենքի»,- ասաց Խուրշուդյանը: Նա տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրությունների վերաբերյալ իր քաղաքական գնահատականով հանդես կգա փետրվարի 19-ին ժամը՝ 17:00:

Հայաստանի Հանրապետությունում նախագահի ընտրության նախնական արդյունքներով երկրի ղեկավարի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը: Նա ստացավ 861 հազար 160 քվե՝ վավեր ձայների 58,64 տոկոսը:Երկրորդ տեղում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է` 539 հազար 672 քվեով (36,75 տոկոս), երրորդում` Հրանտ Բագրատյանը` 31 հազար 643 ձայնով (2,15 տոկոս): Մահափորձի ենթարկված թեկնածու Պարույր Հայրիկյանը ստացել է 18 հազար 093ձայն` 1,23 տոկոս:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում