Հասարակական

Հայկ Դեմոյանի գրքի վաճառքի հասույթը կուղղվի սիրիահայերի օգնությանը

1 րոպեի ընթերցում

Հայկ Դեմոյանի գրքի վաճառքի հասույթը կուղղվի սիրիահայերի օգնությանը

ԵՐԵՎԱՆ,15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը պատրաստել է «Հայկական ազգային խորհրդանշաններ» գիրք: Թանգարան- ինստիտուտից«Արմենպրես»-ին տեղեկացրին, որպատկերազարդ հատորում ընդգրկված է շուրջ 1300 լուսանկար, որոնք ներկայացնում են հայկական զինանշանների, դրոշների, ազգային խորհրդանշանների ու պարգևների պատմությունը` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

476 էջ ծավալով այս հատորը լույս է տեսել «Տիգրան Մեծ» հրատարակչատանը` «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:

Գիրքը ընթերցողին կներկայացվի փետրվարի 16-ին, շնորհանդեսի ժամանակ տեղի է ունենալու գրքի վաճառք` բարեգործական նպատակներով, իսկ ստացված հասույթը տրամադրվելու է սիրիահայ մեր հայրենակիցներին օգնություն տրամադրող հիմնադրամին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում