Փաստ մեկնաբանությամբ

Լեւոն Մելիք-Շահնազարյանն Ադրբեջանի սադրիչ գործողությունները սեփական երկրի լարվածությունից ուշադրությունը շեղելու քայլ է համարում

4 րոպեի ընթերցում

Լեւոն Մելիք-Շահնազարյանն Ադրբեջանի սադրիչ գործողությունները սեփական երկրի լարվածությունից ուշադրությունը շեղելու քայլ է համարում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանի իշխանությունների պարբերաբար հնչող սադրիչ հայտարարություններն ու Հայաստանի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչության վրա կրակ բացելը այդ երկրում առաջին հերթին առկա ներքաղաքական խնդիրներից ուշադրությունը հեռացնելու ձեւ է:Փետրվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով` այն, ինչ վերջին շրջանում կատարվում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, Ադրբեջանի հասարակության ուշադրությունը երկրում տիրող ներքին իրավիճակից շեղելու համար է: «Այս պահին Ադրբեջանի ներքաղաքական կյաքում լարված իրավիճակ է: Երկրում զանգվածային ցույցերը, ինչպես նաեւ Աքրամ Այլիսլիի գրքի հետ կապված իրավիճակը լարված ներքին մթնոլորտ են ստեղծել, իսկ այդ ամենից ուշադրությունը շեղելու համար լարվածություն են ստեղծում սահմանի վրա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա: Այս քայլով ադրբեջանական իշխանությունները փորձում են ցույց տալ, որ իրենց կռիվը ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի Հանրապետության հետ է: Լեւոն Մելիք-Շահնազարյանը նշեց, որ երկրի հասարակությունն այլեւս չի կարողանում հանդուրժել Իլհամ Ալիեւի բռնապետությունը, ինչով էլ պայմանավորված է երկրի ներսում տիրող լարված քաղաքական իրավիճակը:

Քաղաքագետի խոսքով՝ սահմանամերձ գոտում լարվածությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի ներքաղաքական կյանքի խմորումները չհանդարտվեն: Բացի դրանից, սահմանային կրակոցները կշարունակվեն նաեւ հետագայում, քանի որ ԼՂ հարցը դեռ վերջնականապես լուծված չէ, սակայն առաջիկա տարիներին կողմերը ռազմական գործողությունների չեն անցնի: «Եթե առաջիկա տարիներին տարածաշրջանում ֆորսմաժորային իրադարձություններ տեղի չունենան, Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմի մեջ չեն մտնի»,- ասաց նա՝ հավելելով, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, եւ չի համարձակվի լայնածավալ ռազմական գործողությունների գնալ:

Ստեփանակերտի օդանավակայանի բացման հետ կապված խնդիրներըՄելիք-Շահնազարյաննավելի շատ քաղաքական,քան տեխնիկականէ համարում: «Ադրբեջանը իր սադրիչ հայտարարություններով առայժմ կարողանում է խոչընդոտել օդանավակայանի գործարկմանը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս հարցում Ալիեւը խորամանկ դիրքորոշում է ընտրել:

Ադրբեջանցի դիպուկահարը 2013թ փետրվարի 12-ին՝ օրվա երկրորդ կեսին, կրակել է Չինարի գյուղի ուղղությամբ՝ անչափահաս երեխաների տեղափոխող մեքենայի վրա: Ադրբեջանական զինուժը խաղաղ բնակչության ուղղությամբ գնդակներ է արձակում պարբերաբար: Նախորդ տարի հակառակորդը նպատակային թիրախավորում էր Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ Մովսես համայնքների բնակիչներին: Ադրբեջանական զինուժն այն ժամանակ կրակել էր այգեգործի, մանկապարտեզի, հումանիտար նպատակներով գյուղեր ուղեւորված միջազգային կազմակերպության ավտոմեքենայի ուղղությամբ: Հիշյալ համայնքների ղեկավարներն անհանգստացնող իրավիճակի մասին տեղյակ էին պահել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Անթալ Հեդրիչին եւ Իրժի Աբերլեին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում