Փաստ մեկնաբանությամբ

Հայկական կողմը զսպում է ադրբեջանական հրոսակների աճպարարությունը. Արծրուն Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

Հայկական կողմը զսպում է ադրբեջանական հրոսակների աճպարարությունը. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է. կեսգիշերն անց` ժամը 02:00-ից հետո, դադարել են կրակոցները: Այդ մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա տեղեկացմամբ` փետրվարի 12-ին հակառակորդը կրակել է Չինարի, Մովսես, Այգեպար գյուղերի ուղղությամբ, բայց հայկական կողմը լիովին վերահսկում է իրավիճակը: «Հայկական կողմը ձեռնարկում է բոլոր համապատասխան քայլերը, որպեսզի զսպի հակառակորդի` ադրբեջանական հրոսակների աճպարարությունը»,- ընդգծեց նա:

Ադրբեջանցիների կրակոցներից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Գևորգ Խաչիկի Մելիքբեկյանը, սակայն, բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չէ: Ադրբեջանցի դիպուկահարը փետրվարի 12-ին կրակել էր Չինարի գյուղի ուղղությամբ՝ անչափահաս երեխաների տեղափոխող մեքենայի վրա: Ադրբեջանական զինուժը խաղաղ բնակչության ուղղությամբ գնդակներ է արձակում պարբերաբար: Նախորդ տարի հակառակորդը նպատակային թիրախավորում էր Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ Մովսես համայնքների բնակիչներին: Ադրբեջանական զինուժն այն ժամանակ կրակել էր այգեգործի, մանկապարտեզի, հումանիտար նպատակներով գյուղեր ուղեւորված միջազգային կազմակերպության ավտոմեքենայի ուղղությամբ: Հիշյալ համայնքների ղեկավարներն անհանգստացնող իրավիճակի մասին տեղյակ էին պահել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Անթալ Հեդրիչին եւ Իրժի Աբերլեին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում