Վարդան Սեդրակյանը մտահոգված է, որ Հայրիկյանի գործով ձերբակալվածները կարող են ցանկացած ցուցմունք տալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը կարծում է, թե նախագահական ընտրություններից հետո կձերբակալվի՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով: Փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր այդ մտավախությունը նա պայմանավորեց այն հանգամանքով, որՊարույր Հայրիկյանի գործով ձերբակալված կասկածյալները անհավասարակշիռ մարդիկ են եւ ցանկացած պահի կարող են ցանկացած ցուցմունքը տալ:«Այդ մարդիկ իմ տանն աշխատել են, ես նրանց ճանաչում եմ միայն այնքանով, որ նրանք իմ ամառանոցում գործ են արել, իսկ այսօր իմ անվան հետ կապում են այս մահափորձը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց էպոսագետը՝ կոչ անելով համապատասխան մարմիններին կամ հայտարարել, որ ինքն իսկապես մեղավոր է, կամ միջոցառումներ ձեռնարկել այդպիսի խոսակցությունները դադարեցնելու համար:

Նա անհանգստություն հայտնեց այն առնչությամբ, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում նախընտրական գործերը թողած՝ զբաղվում է այլ հարցերով: «Մեկ շաբաթ է, որ թողած իմ գործերը, զբաղվում եմ երկու ձերբակալվածների մասին պարզաբանումներ տալով»,-ասաց նա` շեշտելով, որ այս ամենը բացասական ազդեցություն ունեցավ իր քարոզարշավի ընթացքի վրա: Նա վստահություն հայտնեց, որ առաջվա նման ինքը կհավաքի ձայների 81 տոկոսը, եւ եթե արտառոց պատահարներ տեղի չունենան, ինքը նախագահ կդառնա:

Թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Վարդան Սեդրակյանը հայտարարեց, որ ճանաչում է ձերբակալվածներին, եւ մամուլում սկսեց շրջանառվել, որ նա կարող է առնչություն ունենալ մահափորձի կազմակերպման հետ:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին