Մշակույթ

Լևոն Անանյանը համոզված է, որ «Քարե երազներ» վեպը վկայում է Աքրամ Այլիսլիի քաղաքացիական խիզախության մասին

5 րոպեի ընթերցում

Լևոն Անանյանը համոզված է, որ «Քարե երազներ» վեպը վկայում է Աքրամ Այլիսլիի քաղաքացիական խիզախության մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ժողովրդական գրող, Ադրբեջանում հայկական ջարդերի մասին պատմող «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումները գրականությունը քաղաքականացնելու փորձ են:«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը նշեց, որ «Քարե երազներ» վեպը միանշանակ խոսում է քաղաքացիական խիզախության մասին: «Այն երկրում, այն միջավայրում, որտեղ նա ապրում եւ ստեղծագործում է եթե ոչ հակացուցված է, ապա խիստ անբարենպաստ է այդ բնույթի ստեղծագործությունների համար»,- ասաց Անանյանը: Նրա բնորոշմամբ` հայրենասեր գրողին հաջողվել է իր գրքում արտահատել երկու տասնամյակի հեռվից եկող ցավը, մինչդեռ «Քարե երազներ»-ը մարդասիրության, հանդուրժողականությամբ եւ ներդաշնակության կոչ է: «Կատարվածը ոչ միայն տարածաշրջանի այլեւ աշխարհի համաչափ զարգացման դեպ մարտահրավեր է: Ադրբեջանական իշխանությունների այդ քայլը դատապարտելի է»,- ասաց ՀԳՄ նախագահը:

Նրա խոսքով` Ադրբեջանի իշխանությունների անհանդուժողականությունը քաղաքական հետապնդում է: «Անկախ նրանից թե որքան էլ Ադրբեջանի գրողների միությունը փորձի քաղաքակիրթ ձեւով լուծել այս հարցը` կարծես ոչ մի «կոշտ» բան չի անում ինչը բնորոշ է իրենց»,- նշեց Անանյանը: Նա շեշտեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական իշխանությունները անհանդուժողականություն են ցուցաբերում գրողների նկատմամբ: «Ղարաբաղում 2012-ին կազմակերպված գրողների պոեզիայի միջազգային փառատոնին, որին մասնակցում էր նաեւ վրաց բանաստեղծուհի Մաղվալա Գոնաշվիլին, նրանք իրեն «պերսոնա նոն գրատա» ճանաչեցին` մասնակցելու համարձակություն ունենալու համար»,- ասաց գրողը` շեշտելով, որ կատարվածը եւս վկայում է այն մասին, որ գրական «շրջափակումը», գրականութունը քաղաքականացնելը ոչ մի լավ արդյունքի չի կարող հանգեցնել: «Նա չի վախենում ասել ճշմարտությունը եւ ես գիտեմ, որ այսօր որքան էլ փորձեն նրան մեկուսացնել, կանցնեն տարիներ եւ նա նրա խիզախությունը կգնահատվի», ասաց Անանյանը: ՀԳՄ նախագահը` տեղեկացրեց նաեւ, որ պատրաստվում էր բաց նամակ գրել Ադրբեջանի գրողների միության նախագահին, սակայն հետագայում մտափոխվել է` չցանկանալով վնասել Աքրամ Այլիսլիին:

Արձակագիր-թագմանիչ Արտակ Վարդանյանը, ով նույնպես ծնունդով Նախիջեւանից է, ձեռնամուխ է եղել «Քարե երազներ» գրքի թարգմանությանը:

Փետրվարի 7 –ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Ադրբեջանում հայկական ջարդերի մասին «Քարե երազներ» գրքի հեղինակ Աքրամ Այլիսլիին «Ժողովրդական գրող» կոչումից եւ անհատական նախագահական կենսաթոշակից զրկելու մասին: Քարե երազներ» վեպում, որն անցյալ դեկտեմբերին հրապարակվել է ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» հանդեսում, Աքրամ Այլիսլին ականատեսների աչքերով հանգամանորեն պատմում է անցյալ դարասկզբին Ագուլիսում եւ 1988-90-ականներին Սումգայիթում եւ Բաքվում հայկական ջարդեր իրագործած ադրբեջանցիների վայրագությունների մասին: Այլիսլիի դեմ Ադրբեջանի իշխանությունների հրահրած զանգվածային հետապնդումների իրական պատճառն այն է, որ նա վեպում ակնարկել է իշխանության գալու նպատակով Սումգայիթում հայկական ջարդերը Հեյդար Ալիեւի կողմից հրահրված լինելու մասին: Գրողը դիմել է Ադրբեջանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Նիդերլանդների, Բելգիայի եւ այլ երկրների դեսպանատներին, ինչպես նաեւ Եվրամիության, ԵԱՀԿ-ի եւ Եվրոպայի Խորհրդի ներկայացուցչություններին` խնդրելով ծանոթանալ իր վեպին եւ վերաբերմունք արտահայտել նրա նկատմամբ: «Թուրան»-ի հետ զրույցում Այլիսլին ափսոսանք է հայտնել իրեն «Ժողովրդական գրող» կոչումից եւ նախագահական կենսաթոշակից զրկելու մասին Ալիեւի կողմից հրամանագիր ստորագրվելու կապակցությամբ:

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում կան փակ փողոցներ

Մշակույթ

«Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպչական աշխատանքների նպատակով Գյումրիում կան փակ փողոցներ

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Մշակույթ

Պարուհի Աննա Քալաշյանն իր 30-ամյակը կտոնի «365 օր Աննա Քալաշյանի հետ» նախաձեռնությամբ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Մշակույթ

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Մշակույթ

Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Սիմֆոնիկ Ջեքսոն» համերգային ծրագիրը

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Մշակույթ

Սերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում

Լույս է տեսել XXI դարի հայ գրականության մատենաշարի 5-րդ հատորը

Մշակույթ

Լույս է տեսել XXI դարի հայ գրականության մատենաշարի 5-րդ հատորը

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը քառասուն հազար հանդիսատեսի առջև ներկայացրել է հայկական ծիրանափողը

Մշակույթ

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը քառասուն հազար հանդիսատեսի առջև ներկայացրել է հայկական ծիրանափողը

Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

Մշակույթ

Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը

Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Մշակույթ

Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Տրամադրության նկարչուհին. Երևանում բացվեց Արմինե Ավետիսյանի (Մանոն) «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսը

Մշակույթ

Տրամադրության նկարչուհին. Երևանում բացվեց Արմինե Ավետիսյանի (Մանոն) «Էմոցիոնալ փոթորիկ» ցուցահանդեսը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում