Փաստ մեկնաբանությամբ

Վահան Հովհաննիսյանը մտահոգիչ է համարում Անդրիաս Ղուկասյանի հացադուլը

1 րոպեի ընթերցում

Վահան Հովհաննիսյանը մտահոգիչ է համարում Անդրիաս Ղուկասյանի հացադուլը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախընտրական գործընթացներում ամենամտահոգիչը ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլն է: Նման կարծիք հայտնեցՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանըփետրվարի 8-ինլրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Այս առումով, ես քաղաքական պրոցես որպես այդպիսին չեմ նկատում: Այսինքն միջոցառում կա, քաղաքական պրոցես` ոչ»,- ասաց ՀՅԴ Բյուրոի անդամը: Հովհաննիսյանը նշեց, որ դրանով ապացուցվում է ընտրություններին չմասնակցելու հարցում իրենց ճշմարտացիությունը: «Պետք չի մասնակցել միջոցառմանը, եթե չես կարողանում այն վերածել քաղաքական պրոցեսի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ասաց նա:

ՀՅԴ Բյուրոի անդամը մտահոգիչ համարեց Ղուկասյանի առողջական վիճակը: «Ինքը, փաստորեն, մտնելով որպես թեկնածու պայքարի մեջ, իր պայքարով փորձում է այդ պայքարի անարդար լինելը ցույց տալ ժողովրդին»,- ասաց Հովհաննիսյանը:

ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է հայտարարել: Նախագահական ընտրությունները կկայանան 2013 թվականի փետրվարի 18-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում