Թուրքիան չի ցանկանում իրական քայլեր ձեռնարկել փոքրամասնությունների անվտանգության ուղղությամբ. արեւելագետներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,7ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնումփետրվարի 6-ինտեղի է ունեցել քննարկում, որը նվիրված էր վերջին երկու ամիսների ընթացքում Ստամբուլում տարեց հայ կանանց նկատմամբ իրականացված բռնությունների խնդրին:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ինստիտուտից, Արևելագիտության ինստիտուտի տնօրենՌուբեն Սաֆրաստյանը նշել է, որ վերջին 5-6 տարիների ընթացքում Թուրքիայում արձանագրվում է հակաքրիստոնեության ու հակահայկականության դրսևորումների անշեղ աճ: Իսկ վերջին շրջանում, կապված մոտեցող Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ, հայատյացության ալիքն էլ ավելի է ուժեղացել:

Անուշ Հովհաննիսյանը, հանդես գալով Ստամբուլի Սամաթյա թաղամասում տեղի ունեցած դեպքերի մանրամասների հանգամանալից վերլուծությամբ, ընդգծել է, որ դրանք ունեցել են հստակ կազմակերպված բնույթ և նպատակ, այն է` ահաբեկել հայերին ու խորացնել վախի և սպառնալիքի մթնոլորտը: Ավելին, նշված դեպքերի կապակցությամբ թուրքական իշխանությունների որդեգրած կրավորական կեցվածքը կարելի է մեկնաբանել որպես անուղղակի մեղսակցություն կամ հանցավոր անգործություն: 2007 թ. Հրանտ Դինքի սպանությունից հետո հայերը սկսել են առավել ինքնակազմակերպվել ու բարձրացնել իրենց հուզող խնդիրները, հետևաբար նմանատիպ բռնությունները նպատակ ունեն լռեցնել հայերին:

Վահրամ Տեր-Մաթևոսյաննանդրադարձել է Ստամբուլում տարեց հայ կանանց վրա կատարված հարձակումների վերաբերյալ թուրքական և օտարերկրյա մամուլում եղած արձագանքներին: Նա մասնավորապես նշել է, որ առանձնապես կարևոր էին հեղինակավոր Catholic News-ի և Huffington Post-ի անդրադարձերը, որոնք ընդգծում էին, որ Թուրքիայում հաճախակի են դառնում խտրականության քաղաքականության դրսևորումները, ուժեղանում է վախի մթնոլորտը, ինչը ավելի ցցուն է դարձնում կրոնական փոքրամասնությունների, հատկապես՝ քրիստոնյաների անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների գոյությունը:

Լևոն Հովսեփյանընկատել է, որ պետք է դիտարկել նաև թուրքական հասարակության որոշ շրջանակների մոտ հոգեբանական գործոնի դերը: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հատկապես թուրքական ազգայնական շրջանակների մոտ առաջանում է տագնապ, որը ծնում է անկառավարելի վարք ու այսպես ասած «հակագործողություններ», որին վերջին շրջանում թիրախ դարձան անպաշտպան տարեց հայ կանայք:

Տաթևիկ Մանուկյանն անդրադարձել է քրդական Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության համանախագահ Գյուլթան Քըշանաքի և Ժողովրդավար հասարակություն կուսակցության նախագահ Ահմեդ Թյուրքի հայտարարություններին, որոնք փաստացի միակ արձագանքն էին Թուրքիայի քաղաքական կուսակցությունների և խորհրդարանական խմբակցությունների կողմից, փաստելով, որ քուրդ քաղաքական գործիչները դատապարտում են Սամաթիայում հայ կանանց վրա հարձակումները, դրանք որակում որպես ռասիստական և ընդգծում այն ակնընհայտ իրողությունը, որ հարձակումները կատարվել են ատելության հողի վրա:

Ծավալված քննարկման ընթացքում կարևորվել է մասնավորապես այն եզրակացությունը, որ հայատյացության և հակաքրիստոնեության հողի վրա պարբերաբար տեղի ունեցող սպանությունները և այլ հանցագործությունները, որոնց կազմակերպիչները և իրականացնողները դեռ մնում են չբացահայտված, վկայում են այն մասին, որ Թուրքիայի իշխանությունները չեն ցանկանում կամ չեն կարողանում իրական ու շոշափելի քայլեր ձեռնարկել կրոնական ու ազգային փոքրամասնությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Այս պայմաններում, UNDP-ի տարածաշրջանային գրասենյակի Ստամբուլ տեղափոխումը անընդունելի է:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում