Պատգամավորը Հայրիկյանի դեմ մահափորձը բնորոշում է «ամպրոպ խաղաղ երկնքում»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը «ամպրոպ էր խաղաղ երկնքում»: Փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայրիկյանի դեմ կատարվածին նման բնորոշում տվեց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արտակ Դավթյանը: «Նրանք, ում ուղեղում ծնվել է այդ դիվային ծրագիրը, մեր երկրի բարեկամները չեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Դավթյանը: Պատգամավորը հույս հայտնեց, որ հանցագործությունը կբացահայտվի և շատ հարցերի պատասխաններ կտրվեն:

Դավթյանը Պարույր Հայրիկյանի՝ ընտրությունները չհետաձգելու որոշումը օրինաչափ համարեց: «Հայրիկյանի հետ կատարվածը մեր պատմությունն է և անհրաժեշտ է դասեր քաղել դրանից»,-նկատեց նա: Պատգամավորի դիտարկմամբ՝ նախընտրական գործընթացների բնականոն հունը շահեկանորեն տարբերվում է նախորդ նախագահական ընտրություններից. «Հայաստանում նոր նախընտրական մշակույթ է ձևավորվում՝ առանց միմյանց վրա ցեխ շպրտելու»:

Հունվարի 31-ին` ժամը 23.30-ի սահմաններում, Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի բակում անհայտ անձը կրակել էր ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա: Նրան վիրահատել էին փետրվարի 1-ին եւ մարմնից հանել գնդակը:

ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրը փետրվարի 18-ն է: Ընտրություններին մասնակցում են ութ թեկնածուներ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախկիննախարար Արման Մելիքյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին