Տնտեսություն

Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչև նոյեմբեր. ՊԵԿ նախագահ

2 րոպեի ընթերցում

Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչև նոյեմբեր. ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մինչև 2013 թվականի նոյեմբեր: Այդ մասին փետրվարի 6-ին Երեւանում «Բավրա» և «Նինոծմինդա» պետական սահմանի անցակետերի կառավարման կարողությունների զարգացման ծրագրի նպատակների ու հեռանկարների ներկայացման խորհրդաժողովին ասաց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: «Մինչև 2013 թվականի նոյեմբեր, այսինքն` մինչև Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը նախատեսված է ստորագրել նաև Ասոցացման համաձայնագիրը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Խաչատրյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ միջազգայինկազմակերպությունների օժանդակությամբ է նաև, որ Հայաստանը 2012 թվականին հաջողություններ արձանագրեց եվրաինտեգրման գործընթացում: «Ստորագրվել է Հայաստան Եվրամիություն մուտքի արտոնագրային ռեժիմի մեղմացման համաձայնագիրը, բանակցություններ են վարվել Եվրամիության հետ և նախատեսվում է ստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրային գոտիների ստեղծման շուրջ համաձայնագիրը»,- ասաց Խաչատրյանը:

Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թ.-ի հուլիսի 19-ին Երևանում:Եվրամիության հետ Հայաստանի համագործակցությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը` Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսին: Ասոցիացման համաձայնագիրը փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին: Դրանում արտացոլվելու են տնտեսական ինտեգրման, ազատ տեղաշարժի եւ էներգետիկայի հարցերի վերաբերյալ համագործակցության ուղենիշները: Համաձայնագիրն ունենալու է նաեւ ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության ոլորտում համագործակցության բաղադրիչներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում