Զինված ուժերում սպա-հոգեբաններ կլինեն. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 5-ի նիստում ձայների 107 կողմ, 1 դեմ եւ 3 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նախագիծը ենթադրում է Զինված ուժերի համալրում` հոգեբանության բնագավառում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանցով, ում կշնորհվի սպայի կոչում:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը նշել է, որ սպա-հոգեբան պետք է լինի ՀՀ ԶՈՒ յուրաքանչյուր գնդում. դրանք ողջամիտ ժամկետերում կհամալրվեն համապատասխան մասնագետներով: Նազարյանի խոսքով` նոր ինստիտուտի ներդրման ժամանակ ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը, բայց առաջին հերթին`մեր իրականությունը:

«ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում կատարվելիք փոփոխությունների համաձայն`զորամասերում նոր հաստիքներ են ներդրվելու` գնդի սպա հոգեբանի եւ գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնականի։ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւս կարեւորել է գնդի սպա-հոգեբանի հաստիքի առկայությունը, քանի որ եթե քաղաքացիական կյանքում հոգեբանի մասնագիտական աջակցությունը մեծ դեր ունի, ապա այն էլ ավելի կարեւոր է զինծառայողների դեպքում։ Նահապետյանի համոզմամբ` նոր ինստիտուտի ներդրումից հետո արդյունքները նկատելի կլինեն: Նա կարեւորել էնաեւգումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնականի ինստիտուտի ներդրումը։

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի