Փաստ մեկնաբանությամբ

Հովհաննես Սահակյանը և Արմեն Մարտիրոսյանը քարոզարշավը քաղաքակիրթ են գնահատում

2 րոպեի ընթերցում

Հովհաննես Սահակյանը և Արմեն Մարտիրոսյանը քարոզարշավը քաղաքակիրթ են գնահատում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավը անցնում է հանդարտ և քաղաքակիրթ ձեւով: Հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, սա նույնպես ձեռքբերում համարեց: «Ընտրական մշակույթի առաջին փուլում սա նույնպես ձեռքբերում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սահակյանը: Հանրապետական պատգամավորը համոզված է. «Մեր ժողովուրդը սիրում է ապահովություն, անվտանգություն, կայունություն ու կանխատեսելիություն, ուստի դրանք ապահովելու համար պետք է ընտրի Սերժ Սարգսյանին»: «Երկրի նախագահ ընտրելով դու ընտրում ես բոլոր ասպեկտներով»,- նշեց Սահակյանը՝ հավելելով, որ իրենց նպատակը, միտքը, և գործն ազնիվ է:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս համակարծիք է, որ այս քարոզարշավն ավելի քաղաքակիրթ է ընթանում` միաժամանակ նշելով, որ առանձին թերություններ եւս կան: «Ծրագրային պայքար, բովանդակային պայքար կա»,- ասաց Մարտիրոսյանը: Նա համոզված է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի անցած քաղաքական ուղու և նրա դավանած արժեհամակարգի շնորհիվ հնարավոր է երկրում արմատական բարեփոխումներ իրականացնել: «Րաֆֆի Հովահաննիսյանի ընտրվելու դեպքում կբարձրանան աշխատավարձերը, փոքր ու միջին բիզնեսը կկարողանա զարգանալ, քաղաքացու տարրական իրավունքները պաշտպանված կլինեն: Մենք նպատակ ունենք մինչև 2020 թվականը Հայաստանի բնակչությունը հասցնել 4 միլիոնի»,- ասաց Մարտիրոսյանը:

ՀՀ նախագահի ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18-ին: Նախընտրական քարոզչությունը մեկնարկել է հունվարի 21-ին և կավարտվի փետրվարի 16-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում