Փաստ մեկնաբանությամբ

Ջոնի Մելիքյանը հարևանների հետ Վրաստանի քաղաքականության ակտիվացում է նկատում

1 րոպեի ընթերցում

Ջոնի Մելիքյանը հարևանների հետ Վրաստանի քաղաքականության ակտիվացում է նկատում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները փորձում են նորովի կառուցել տարածաշրջանի իրենց հարևանների հետ հարաբերությունները և ստեղծել նոր իրականություն: Այդ մասին հունվարի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց վրացագետ Ջոնի Մելիքյանը: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Իլյա Երկրորդին վերագրվող հայտարարությունները տեղադրված էին երկրորդական նշանակություն ունեցող ադրբեջանական կայքերում, ուստի պետք չէր առանց ստուգելու` հավատալ ադրբեջանական քարոզչամեքենային:Իվանիշվիլին շատ բան է արել վրաց եկեղեցու համար, իսկ պատրիարքը վայելում է վրացիների 98 տոկոսի վստահությունը:«Պատրիարքը շատ է կապված վարչապետի հետ, և Իվանիշվիլու Հայաստան այցից մի քանի օր առաջ նման հայտարարություն չէր անի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մելիքյանը:

Ադրբեջանը հերթական անգամ խեղաթյուրել էր վրաց պատրիարք Իլյա Երկրորդի կողմից Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշյուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանը արված հայտարարությունը: Ադրբեջանական քարոզչամեքենան տարածել էր, թե իբր պատրիարքը Արցախը Ադրբեջանի մաս է համարել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում