Փաստ մեկնաբանությամբ

Հայոց բանակի ակտիվությունը նվազեցրել է ադրբեջանական ռազմամոլ հռետորաբանությունը. քաղաքագետ

1 րոպեի ընթերցում

Հայոց բանակի ակտիվությունը նվազեցրել է  ադրբեջանական ռազմամոլ հռետորաբանությունը. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակի ակտիվ հակագործողությունների շնորհիվ ադրբեջանական ռազմական մոլագար մեքենան ճնշված վիճակում է:

Այս մասին դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Սա մեր բանակի և զինվորական ղեկավարության մեծ հաջողությունն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Շիրինյանը: Քաղաքագետի համոզմամբ՝ ադրբեջանցիները լռում են, որովհետև հասկանում են իրենց բանակի անպատրաստ լինելը պատերազմին:

Քաղաքագետը հիշեցրեց Ադրբեջանի նախկին ռազմաշունչ հռետորաբանությունը և այն համեմատելով ներկա վիճակի հետ` ընդգծեց արձանագրված փոփոխությունները: Քաղաքագետի բնորոշմամբ՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը և հարևանների հետ հարաբերությունները 2012 թվականին մնաց ստատուս քվոի վիճակում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում