Հասարակական

ՀՀ կարմիր գրքում գրանցված կենդանիների թիվն ավելացել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ավելացել է ողնաշարավոր կենդանիների 54 նոր տեսակ։ 1987 թվականին արված հաշվարկներով գրքում ներառված էին 99 տեսակի ողնաշարավոր կենդանիներ։ 2010 թվականի կառավարության որոշմամբ` անցկացվել է նոր ուսումնասիրություն։Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարությունից, նախորդ ուսումնասիրության ժամանակ գրքում ներառված կենդանատեսակներից մի քանիսն այլևս գոյություն չունեն, ինչպես Ձմեռային իշխանը (բեղլու), բոջակը, նաև տարածաշրջանին հատուկ մի քանի տեսակ՝ Մանուլ, Դալի ավազամուկ, Զոլավոր բորենի։

ՀՀ ԳԱ ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի և այլ գիտական հաստատությունների հետազոտողների ջանքերով լրակազմված ՀՀ Կարմիր գիրքը համապատասխանում է Բնության պահպանության միջազգային միության կողմից հաստատված չափանիշներին։Գրքի նոր հրատարակությունը բաղկացած է երկու հատորից։ Նոր Կարմիր գրքի առաջին հատորը պարունակում է կրիտիկական, վտանգված եւ խոցելի վիճակում գտնվող բույսերի 452 եւ սնկերի 40 տեսակների մասին տեղեկատվություն: Իսկ երկրորդ հատորում ներառված են ողնաշարավոր 153 եւ անողնաշար կենդանիների 155 տեսակներ: Կարմիր գրքում նաեւ տեղեկատվություն կա վտանգված տեսակների պահպանության միջոցառումների վերաբերյալ, դրանք երեքն են` հատուկ պահպանվող տարածքների ստեղծում, օրենսդրական պաշտպանություն եւ վերարտադրություն:

Վերջին ուսումնասիրություն արդյունքներով` Հայաստանի կենսաբազմազանության տեսականին կազմում են` 3 500 բույսեր, 500 ողնաշարավոր և 17 հազարից ավելի անողնաշարավոր կենդանիներ:

Հայերեն English Русский

Ավստրիայում եռօրյա սուգ է հայտարարվել դպրոցում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ

Հյուսիսային Իռլանդիայում բողոքի ցույցի ժամանակ 15 ոստիկան է վիրավորվել

Մարտիրոս Սարյանի ծննդյան 145-ամյակը նշանավորվեց ժամանակավոր ցուցադրության բացմամբ

Մոսկվան և Սեուլը ներուժ ունեն վերականգնելու համագործակցությունը. Կորեայում ՌԴ դեսպան

ԱԳ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենն անդրադարձել են ատոմային էներգիայի ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններին և միջազգային համագործակցությանը

ՀՀ ԲՏԱ փոխնախարարն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարները

ՊԵԿ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ, ՎԶԵԲ և ՄԱԿ Զարգացման ծրագրի ներկայացուցիչներին

ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Ասիայում և դրանից դուրս տարածվում է COVID-19-ի նոր տարբերակը