Թուրքիայում ազատ խոսքի սահմանափակումները աննկատ չեն մնում ԵՄ երկրներից. Ռուբեն Սաֆրաստյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թուրքիայում միշտ եղել է խոսքի ազատության սահմանափակում, ինչով էլ այդ երկիրը առանձնանում է: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցՀՀ ԳԱ ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` հիշեցնելով, որ խոսքի ազատության սահմանափակումների պատճառով Թուրքիայի բանտերում գտնվում են 100-ից ավելի լրագրողներ: Խոսքի ազատության սահմանափակումները տարածվել են նաև թուրք լրագրող Թեմել Դեմիրերի վրա, ում նկատմամբ դատավարությունը շարունակվում է արդեն 4 տարի:«Լրագրողներից բացի` բանտերում են նաև տասնյակից ավել հրատարակիչներ: Այնպես որ Թուրքիայի համար խոսքի ազատության դեմ գործողությունները «նորմալ» են»,-ասացՍաֆրաստյանը:

Թուրքագետի կարծիքով` Թուրքիայում ԶԼՄ-ները գտնվում են մեծ ճնշումների տակ: Սակայն, իրականում, սա միակ խնդիրը չէ: Երկիրը, որը ձգտում է մտնել Եվրամիություն, անընդհատ դատապարտվում է միջազգային կառույցի կազմում գտնվող պետությունների հասարակական կազմակերպությունների և գործիչների կողմից: «Եվրամիության կազմում գտնվող երկրները բազմիցս նշում են այդ հանգամանքը: Կարևորն այն է, որ դրա մասին խոսվում է նույնիսկ պաշտոնական փաստաթղթերում»,-կարևորեց թուրքագետը:

Նման խնդիր է առաջացրել նաև թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուի` Թուրքիայում ծավալած գործունեությունը, ով պարբերաբար խոսել է հայերի ու, հատկապես, ցեղասպանության մասին: «Այս խնդիրների պատճառով հրատարակիչը, որդին ուարդեն հանգուցյալ կինըպարբերաբար ենթարկվել են կտտանքների ու դատապարտվել են, իսկ այժմ Զարաքոլուն հետախուզման մեջ է»,-ավելացրեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքիայում արդեն 4 տարի է շարունակվում է թուրք լրագրող Թեմել Դեմիրերի դատավարությունը: Վերջինս, համաձայն քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի, մեղադրվում է թուրք ինքնությունը վիրավորելու մեջ: Դեմիրերին այս հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ վերջինս Հրանտ Դինքի սպանության հաջորդ օրն ասել է. «Դինքին սպանեցին ոչ թե հայ լինելու, այլ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»:

Վերոնշյալ մեղադրանքով պահանջվում է 2 տարի ազատազրկում, այնինչ դատավարությունը շարունակվում է արդեն 4 տարի:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին