Տնտեսություն

Եվրոպայի և Կովկասի տրանսպորտի հարցերով փորձագետները քննարկում են համագործակցության զարգացման հեռանկարներ

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի և Կովկասի տրանսպորտի հարցերով փորձագետները քննարկում են համագործակցության զարգացման հեռանկարներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՏՐԱՍԵԿԱ (Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցք) ծրագրի շրջանակներում Մոլդովայում Եվրոպայի և Հարավային Կովկասի տրանսպորտի ոլորտի պատասխանատուների համարկազմակերպվել է վերապատրաստման դասընթաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրոպական հարևանության քաղաքականության տեղեկատվական կենտրոնը, դասընթացի մասնակիցները հնարավորություն են ունեցել փորձի փոխանակում իրականացնել եվրոպական լավագույն մասնագետների հետ:

Դասընթացի ժամանակ տրանսպորտային ոլորտի փորձագետներն ընդգծել են, որ անհրաժեշտ է բարեկարգել արդեն իսկ գոյություն ունեցող երկաթուղին, որը միացնում է Չինաստանը Եվրոպային` անցնելով Կովկասով, Սև ծովի հյուսիսային հատվածով, Հարավային Եվրոպայով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում