«Մեղրի» ՀԷԿ-ի շինարարությունը մեկնարկեց

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Սյունիքի մարզում` Մեղրիում, նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Մեղրի ՀԷԿ-ի շինարարության հիմնարկեքի արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին նաեւ Իրանի Իսլամանական Հանրապետության ներկայացուցչական պատվիրակությունը` էներգետիկայի նախարար, Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաջիդ Նամջուի գլխավորությամբ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեվ, որ Արաքս գետի վրա նախատեսվում է կառուցել երկու ՀԷԿ, հայկական կողմում` «Մեղրի» ՀԷԿ-ը, իրանական կողմում` «Ղարաչիլար» ՀԷԿ-ը: «2009 թվականի ապրիլի 14-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ԻԻՀ կատարած այցի ընթացքում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ԻԻՀ էներգետիկայի նախարարության միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր` «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորման սխեմայի վերաբերյալ: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդրումների վերադարձի ողջ ժամանակահատվածում իրանական ներդրողից գնել «Մեղրի» ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը:

2010 թ-ի հոկտեմբերի 15-ին Երեւանում ՀՀ կառավարության եւ իրանական ներդրող «Թավան ԱբԱրազ» ընկերության միջեւ ստորագրվել է Մեղրի ՀԷԿ-ի «կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» հիմունքներով կառուցման թույլտվության պայմանագիրը: Ներդրումային այս ծրագիրը Հայաստանում իրականացվող նմանատիպ առաջին ծրագիրն է: Ըստ թույլտվության պայմանագրի` իրանական ներդրող ընկերությունն ինքնուրույն է լուծելու Մեղրի ՀԷԿ-ի կառուցման եւ շահագործման հետ կապված ֆինանսական միջոցների հայթայթման եւ կազմակերպական բոլոր հարցերը»,- ասաց Արմեն Մովսիսյանը: Շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից հետո 15 տարի Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան պետք է տեղափոխվի Իրան` ներդրողի կողմից կառուցվող 230 կՎ լարման էլեկտրահաղորդման գծով: Շահագործման 15-րդ տարվա ավարտին Մեղրի ՀԷԿ-ը պետք է անհատույց փոխանցվի հայկական կողմին: Ընդ որում, համատեղ փորձարկումներով պետք է հիմնավորվի, որ փոխանցման պահին ՀԷԿ-ի էլեկտրամեխանիկական եւ հիդրոմեխանիկքական սարքավորումներն ունեն օգտակար շահագործման առնվազն 30 տարվա ռեսուրս: Մեղրի ՀԷԿ-ի շինարարության տարբեր փուլերում ընդհանուր առմամբ ներգրավված են լինելու շուրջ 2 հազար մասնագետներ եւ բանվորներ:«Իրանական կողմի հետ պայմանավորվածության համաձայն` ինչպես ՀԷԿ-ի շինարարության, այնպես էլ` շահագործման ընթացքում, ներդրող ընկերությունը պետք է հնարավորինս ներգրավի տեղական աշխատուժը»,- ասաց Արմեն Մովսիսյանը:

Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաջիդ Նամջուն նշեց, որ ամբողջ աշխարհի բնակչության ավելի քան 40 տոկոսն ապրում է այնպիսի շրջաններում, որտեղից հոսող գետերն անցնում են երկու կամ մի քանի երկրների միջով: Աշխարհում իր ցայտուն դերն ունի ջրային դիվանագիտությունը: Հիդրոէներգետիկ դիվանագիտության կիրառումը հնարավորություն կտա տարածաշրջանում հասնել խաղաղության, կայունության եւ բարեկեցության: «Ջուրը եղել է մեր ժողովուրդներին մշտապես կապող օղակ եւ այդ նպատակով տնտեսական նախագծերի իրականացումը կնպաստի երկու ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը»,- ասաց նա` հավելելով, որ Իրանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն հիդրոէներգետիկ ռեսուրսների զարգացման բնագավառում:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների ու ԻԻՀ էներգետիկայի նախարարությունների միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա Արաքս գետի վրա աշխատանքները կատարել է իրանական «Մահաբ-Ղոդս» խորհրդատվական ընկերությունը` Իրանի ջրային եւ էներգետիկ զարգացման ընկերության պատվերով: ՀՀ եւ ԻԻՀ կառավարությունների միջեւ Արաքս սահմանային գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործելու նպատակով միջկառավարական երկու համաձայնագրերը ստորագրվել են դեռեւս 2007 թ-ին եւ 2008 թ-ին, վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից:Մեղրի ՀԷԿ-ի շինարարության հետ կապված վերջին հստակեցումները տեղի են ունեցել հոկտեմբերի 24-ին Երեւանում` հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստի ընթացքում: Մեղրի ՀԷԿ-ի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշերը հետեւյալն են. ջրի հաշվարկային ելքը` 160 մ/վ խորանարդ, հաշվարկային հզորությունը` 130 ՄՎտ, էլեկտրական էներգիայի արտադրանքը` 793 մլն կՎտժ տարեկան, թունելի երկարությունը` 18 հազար 200մ, ներքին տրամագիծը` 8.5մ, հաշվարկային ճնշումը` 90:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում