Ավստրալիայի ամենամեծ նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս ամենամեծ նահանգի խորհրդարանի օրենսդիր խորհուրդն ընդունել է բանաձեւ, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից, հոկտեմբերի 25-ին միաձայն բանաձեւի ընդունումն Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի երկար ամիսների քարոզարշավի եւ տքնաջան աշխատանքի շնորհիվ է: Այն Ներկայացուցիչների պալատին ներկայացրել է Օրենսդիր խորհրդի անդամ Մարի Ֆիկարան, ով հայակական հարցերի վաղեմի ջատագովն է եւ աջակիցը: Բանաձեւը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20 ամյակը, այն աջակցում է հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքին եւ կոչ է անում «Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ ամրապնդել Ավստրալիայի հարաբերությունները ԼՂ եւ նրա ժողովրդի հետ»:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վահե Ղահրամանյանը եւ հանձնախմբի կապի տնօրեն Հայկ Կայսերյանը ներկա են գտնվել այդ պատմական նախաձեռնության ընդունմանը: «Լեռնային Ղարաբաղի հարցը եղել է հանձնախմբի վերջին ժամանակաշրջանի գործունեությունների կիզակետում: Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը մշտապես եղել է եւ շարունակում է մնալ մարդու իրավունքներն առաջ մղելու հույսի փարոս: Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Օրենսդիր խորհրդի բոլոր անդամներին, ովքեր պաշտպանում են մարդու ինքնորոշման հիմնարար իրավքունքը: Մասնավորապես, մենք շնորհակալություն ենք հայտնում Մարի Ֆիկարային իր համաձրակ դիրքորոշման համար»,-նշել է Ղահրամանյանը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գրեգ Սողոմոնյանը եւս միացել է պատմական որոշման ողջույններին:

Հայերեն English Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres