Փաստ մեկնաբանությամբ

Ռուս-թուրքական հակամարտությունը խորքային բնույթ ունի. թուրքագետ

2 րոպեի ընթերցում

Ռուս-թուրքական հակամարտությունը խորքային բնույթ ունի. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս-թուրքական հարաբերությունները դեռ պատմությունից եկող լուրջ խնդիրեր ունեն: Այդ երկրների հակամարտությունը խորքային բնույթ ունի: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ռուսաստանում մշտապես միմյանց դեմ հստակ ընդգծված տրամադրվածություն է եղել:«Վերջին շրջանում այդ հարաբերություններում բարելավում կար, հատկապես տնտեսական ոլորտում. տնտեսական բնույթի տարբեր ծրագրեր, համաձայանգրեր էին կնքվում, բայց խորքային հակամարտությունը պահպանվում է և դեռ ավելի կզարգանա»,- ընդգծեց Մելքոնյանը:

Թուրք-ռուսական հարաբերությունները վերջին շրջանում բավականին սրվեցին նաեւ Սիրիայի խնդրի շուրջ ունեցած հակադիր դիրքորոշումների պատճառով:«Թուրքիայի վարչապետը բավականին կոշտ հայտարություններ է անում Ռուսաստանի վերաբերյալ` ասելով, որ ժամանակն է, որպեսզի Ռուսաստանը չաջակցի Սիրիային: Ինչ վերաբերում է Մոսկվա-Դամասկոս ինքնաթիռի դեպքին, ապա դրանից հետո հարաբերություններն ավելի են սրվել, մանավանդ, որ Թուրքիան պաշտոնապես հայտարարեց, որ ինքնաթիռում զենք չի եղել»,-նշեց Մելքոնյանը:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի` ռուս-թուրքական ներկա հարաբերությունների համատեքստում բռնած դիրքին, ապա թուրքագետի խոսքով` այս իրավիճակում Հայաստանը շատ ճիշտ դիրքորոշում է որդեգրել` չխառնվել այդ հարաբերություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում