Ալիևը չի զղջում ոճրագործ Սաֆարովին արդարացնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում չեն դադարում պետական մակարդակով արդարացնել ոճրագործին ներում շնորհելու բռնապետական ու սադրիչ գործելաոճը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ»-ը, Տերտերում երիտասարդներ հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի կացնային քաղաքականությունը հերթական անգամ պաշտպանել է նախագահ Իլհամ Ալիևը` նշելով, որ չի զղջումհայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու համար:

«Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու որոշումը շատ ճիշտ էր, և ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ եթե նախօրոք իմանայի, որ Հայաստանն ու նրա հովանավորները նման աղմուկ կհանեն, կրկին ներում կշնորհեի Ռամիլ Սաֆարովին,»,- ցինիկաբար հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Ալիևը, հերթական անգամ աչք փակելով միջազգային իրավունքի և նորմերի ոտնահարումների մասին միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականի վրա, հայտնել է, որ իրենք գործել են օրենքի սահմաններում: Փաստորեն Ալիևն իր հայտարարությամբ կրկին ապացուցել է, որ իր համար որևէ նշանակություն չունեն իրավական և բարոյական նորմերը: «Ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե ինչ են ասում հայերը»,- ասել է հանցագործին արդարացրած նախագահը:

Անդրադառնալով միջազգային հանրության կողմից Ադրբեջանին դատապարտող հայտարարությունների մեծ հոսքին` Ալիևն այս ամենն անվանել է երկակի ստանդարտների քաղաքականություն: Դասեր չքաղելով իր սխալ քաղաքականությունից և դրա բացասական հետևանքներից` կացնահարող հասարակություն ձեւավորող պետության նախագահն անամոթաբար հայտարարել է. «ոչինչ չի կարող Ադրբեջանին շեղել իր նախանշած ուղուց»:

Ոճրագործ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպային քնած ժամանակ կացնահարելուց հետո դատապարտվել էր ցմահ ազատազրկման 30 տարի առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից էքստրադիցիայի էր ենթարկվել Ադրբեջան և նույն օրը ներման արժանացել այդ երկրում:

Հայերեն English Русский

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն