Մշակույթ

Արմեն Ջիգարխանյանի 77-ամյակը կտոնվի իրեն նվիրված «Խոսիր ինձ հետ» ֆիլմի պրեմիերայով

2 րոպեի ընթերցում

Արմեն Ջիգարխանյանի 77-ամյակը կտոնվի իրեն նվիրված «Խոսիր ինձ հետ» ֆիլմի պրեմիերայով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի տնօրենՌիտա Շառոյանի` «Խոսիր ինձ հետ» վավերագրական ֆիլմաշարի «Արմեն Ջիգարխանյան» տեսաֆիլմի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 3-ին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի ծննդյան օրը Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 3-ին հրավիրված ասուլիսում Երեւանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը նշեց, որ ֆիլմը նվիրումի եւ սիրո համեստ նվերն է մեծանուն արտիստի տարեդարձին:

«Շարքի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել անվանի մշակութային, հասարակական-քաղաքական գործիչներին»,- ասաց Շառոյանը: Նրա խոսքով` ինքը իրեւ հերոսի երկխոսության միջոցով անդրադարձել է հանդիսատեսին հետաքրքրող թեմաների:

«Արմեն Ջիգարխանյան» վավերագրական ֆիլմում ներկայացված են դերասանի տարբեր տարիների հարցազրույցները, ամփոփված են արխիվային նյութեր:

«Ֆիլմում Ջիգարխանյանը խոսում է տարբեր թեմաների շուրջ` իր խոհերի մասին»,- հավելեց հեղինակը:

«Խոսիր ինձ հետ» շարքի շրջանակներում արդեն իսկ նկարահանվել են ֆիլմեր Հրանտ Մաթեւոսյանի, Հովհաննես Չեքիջյանի և այլոց մասին: 2013 թվականին շարքը կհամալրվի նոր անուններով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում