Այս տարի տնտեսական աճն արդեն 7 տոկոս է. Տիգրան Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության համար 2011-ը բեկումնային էր: Այս մասին հոկտեմբերի 3-ի ԱԺ նիստում` 2011թ.-ի ՀՀ պետբյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ անհրաժեշտություն կա ապահովել շարունակական տնտեսական աճ: «2009թ.-ի խոր անկումից հետո մենք մշակեցինք եւ իրականացրինք հակաճգնաժամային քաղաքականություն: 2010թ.-ին արձանագրեցինք, որ այն տալիս է դրական արդյունքներ` մասնավորապես ունեցանք տնտեսական աճ, բարելավեցինք տնտեսական աճի ցուցանիշը»,- ասաց վարչապետը: Նա կարեւորեց, որ այդ աճի միտումները շարունակվում են նաեւ 2012-ին. այս պահի դրությամբ այն կազմում է շուրջ 7 տոկոս:

Նախորդ տարվա հաջորդ առանձնահատկությունը, վարչապետի խոսքով, բարձր գնաճային սպասումներն էին: Գնաճային ճնշումները պայմանավորված էին թե ներքին, թե արտաքին գործոններով: «2009-ին մենք իրականացրել էինք ընդլայնողական քաղաքականություն` ավելացնելով պետբյուջեի դեֆիցիտը, ներգրավելով ֆինանսական միջոցներ, որոնք մենք ուղղեցինք առաջին հերթին մեր պետության սոցիալական պարտավորություններն ամբողջությամբ կատարելուն` չկրճատելով սոցիալական ծախսերը, մենք ավելացրինք նպաստները եւ թոշակները»,- ասաց Սարգսյանը: Բացի դրանից, մեծածավալ ենթակառուցվածքային ծրագրերը եւ բյուջեի ավելի քան 7 տոկոսանոց դեֆիցիտի պատճառով խիստ գնային քաղաքականությունն իրենց ազդեցությունը պետք է թողնեին գնաճային արգացումների եւ ճնշումների վրա: Հետագայում պարզ դարձավ, որ պետք է անցնել ավելի ցածր գնաճային ճնշումների փուլ: Վարչապետի խոսքով` նոր քաղաքականությունը թույլ տվեց էապես կրճատել գնային ճնշումները: 2010թ.-ի 2 տոկոսանոց տնտեսական աճի փոխարեն 2011-ին 4,6 տոկոսանոց աճ է գրանցվել: Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում է եղել նաեւ բիզնես միջավայրի բարելավումը, որում, սակայն, դեռ լուծման ենթակա խնդիրներ կան:

Հայերեն English Русский

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը