Փաստ մեկնաբանությամբ

Իվանաշվիլու հաղթանակի հիմնական գործոնը ժողովրդի դժգոհությունն էր իշխող կուսակցությունից. վրացագետ

1 րոպեի ընթերցում

Իվանաշվիլու հաղթանակի հիմնական գործոնը ժողովրդի դժգոհությունն էր իշխող կուսակցությունից. վրացագետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 8 տարիների ընթացքում Վրաստանի իշխանությունները նման ռեալ հակառակորդ, նման ընդդիմություն չէր ունեցել: Այս մասին հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը` հավելելով, որ ամեն ինչ սկսվեց դեռ անցյալ տարվա հոկտեմբերից, երբ վրացի միլիարդատեր Բիձինա Իվանաշվիլին մտավ Վրաստանի ներքին քաղաքականություն:«Ընդդիմադիր «Վրացական երազանք»-ն առաջատար է ընտրություններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց Մելիքյանը` շեշտելով, որ ընդդիմությունը ձայների մեծ թիվ է հավաքել Թբիլիսիում, իսկ իշխանությունները` հիմնականում այն տարածքներում, որտեղ կան էթնիկ փոքրամասնություններ:

«Այսպիսի ընտրությունների Վրաստանում ոչ ոք չէր սպասում: Իվանաշվիլու հաղթանակի հիմնական գործոնը ժողովրդի դժգոհությունն էր իշխող կուսակցությունից, Իվանաշվիլին և նրա կուսակցությունն այլընտրանք էին Վրաստանի համար»,-մեկանաբնեց վրացագետը:

Անդրադառնալով Իվանաշվիլու միլիարդների գործոնին` վրացագետը գտավ, որ, անշուշտ, դրանք իրենց դերը պիտի խաղացած լինեն` շեշտելով, սակայն, որ Իվանաշվիլին 77 մլն դոլարի տուգանք է մուծել, բայց ուժեղ է եղել նաև դրսի ազդեցության գործոնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում