Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանն ունի լավագույն տնտեսությունը ողջ Հարավային Կովկասում. Ալեքսանդր Իսկանդարյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ունի լավագույն տնտեսությունը ողջ Հարավային Կովկասում. Ալեքսանդր Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ,20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը երիտասարդ պետություն է, բայց այն գոյություն ունի, այն արդեն կայացած պետություն է: ՀՀ-ն ունի իր Սահմանադրությունը, բանակը, որը թույլ է տալիս մեզ հանգիստ ապրել: Այս մասին սեպտեմբերի 20-ին հրավիրված ասուլիսում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` շեշտելով, որ չնայած թերություններին` Հայաստանն ունի լավագույն տնտեսությունը ողջ Հարավային Կովկասում, «հատկապես եթե հանենք Ադրբեջանի գազի և նավթի գործոնը, ապա մենք առաջատար ենք տարածաշրջանում»:

«Մենք ոչ թե մեկ, այլ երկու պետություն ունենք: Հայաստանի և Արցախի համարյա բոլոր ոլորտները միասնական են. տնտեսականը, բանկային համակարգը, հեռախոսակապը, բանակը, ինչը մեզ ավելի է ուժեղացնում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց քաղաքագետը` շեշտելով, որ Սաֆարովի արտահանձնումը պատերազմի առիթ չի կարող դառնալ, քանզի պատերազմի համար ավելի լուրջ պատճառներ են պետք:

Խոսելով սպասվելիք նախագահական ընտրություններից` Իսկանդարյանը նշեց, որնախընտրական մեկնարկն արդեն կարելի է համարել տրված, «դրա մասին են վկայում մի շարք գործոններ. օրինակ` Րաֆֆի Հովհաննիսյանի` մանդատը վայր դնելը»:

«Ինձ համար տարօրինակ է Լևոն Տեր-Պետրոսյանի լռությունը, հուսամ` վաղը նա իր մասին կհիշեցնի»,- եզրափակեց քաղաքագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում