Փաստ մեկնաբանությամբ

Պետք է ոչ թե Հունգարիան թիրախ դարձնել, այլ դիվանագիտական քայլեր ուղղել Մինսկի խմբին. Ալեքսանդր Իսկանդարյան

2 րոպեի ընթերցում

 Պետք է ոչ թե Հունգարիան թիրախ դարձնել, այլ դիվանագիտական քայլեր ուղղել Մինսկի խմբին. Ալեքսանդր Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո հայ դիվանագետների ձեռքին հակաադրբեջանական եւս մեկ փաստարկ ավելացավ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ տեղի ունեցածը հայ դիվանագիտության անհաջողություն չի համարում:«Իհարկե, նման փաստարկի հետ պետք է ճիշտ աշխատել: Այն արդեն իսկ կա, սակայն պարզ չէ` ինչպես կօգտագործվի մեր կողմից»,- նշեց Իսկանդարյանը:

Վերջինս ճիշտ չի համարում Հունգարիային պատասխան քայլերի թիրախ դարձնելը, թեեւ մեր դիրքորոշումն ու արձագանքը բնական է գտնում: Քաղաքագետի համոզմամբ` Հայաստանի դիվանագիտական քայլերը պետք է ուղղել Մինսկի խմբի, գերտերությունների ու Ադրբեջանի ուղղությամբ: Այդուհանդերձ, իր քայլով Հունգարիան դարձավ խնդրահարույց երկիր ԵՄ համար:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004-ի փետրվարի 19-ին` Բուդապեշտում, քնած ժամանակ դաժանաբար կացնահարած ադրբեջանցուն` Ռամիլ Սաֆարովին, Հունգարիան, որտեղ ոճրագործն իր պատիժն էր կրում, արտահանձնել է Ադրբեջանին: Մարդասպանը հայրենիքում ոչ միայն ազատ է արձակվել, այլեւ մայորի կոչում ստացել: Հայաստանը որոշում է կայացրել Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: այդ մասին տեղեկացվել է նաեւ Հունգարիայի ԱԳՆ-ն: Արդեն իսկ դատապարտող հայտարարություններով են հանդես եկել տարբեր միջազգային եւ տեղական քաղաքական ուժեր եւ գործիչներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում